Մեկ Աստվածային բնույթ

429

Կա մեկ աստվածային բնույթ, որ գոյություն ունի և գործում է համաձայն Հոր, Որդու և Սուրբ Հոգու անհատականությունների առանձնության:

Հայրն Աստված է (Հռոմ. 1:7), Որդին Աստված է (Հռոմ. 1:7), Սուրբ Հոգին Աստված է (Գործք 5:3-4):
1. Հայրը անտեսանելի Աստվածային բնույթի ամբողջությունն է (Հովհ. 1:18):
2. Որդին երևացած Աստվածային բնույթի ամբողջությունն է (Հովհ. 1:14):
3. Սուրբ Հոգին գործող Աստվածային բնույթի ամբողջությունն է (1 Կոր. 2:9-10):
Այսպիսով, թեև «երրորդություն» բառը Սուրբ գրքում չկա, սակայն ճշմարտությունը լիովին արտացոլված է աստվածահայտնության մեջ: Ե՜վ Հին, և՜ Նոր Կտակարանները վկայություններ են պարունակում աստվածային երրորդության մասին: Մեր Տեր Աստվածը մի Աստված է, սակայն երեքն են, որ երկնքում վկայում են՝ Հայրը, Խոսքը և Սուրբ Հոգին, և այս երեքը մեկ են (1 Հովհ. 5:7): Մեր փրկությունը գալիս է Հորից Որդու միջոցով և Սուրբ Հոգով: Սուրբ Հոգին Աստվածության երրորդ անձն է՝ գոյություն ունեցող, հավասար և հավերժ, ինչպես Հայրը և Որդին:
Հատված «Սուրբ Հոգի» թեմայից

Միջազգային աստվածաշնչյան քոլեջ

Մեկնաբանություններ