Մի ծուլացիր

212

«Ծույլի հոգին ցանկանում է ու բան չունի, բայց ժրաջան մարդկանց հոգին գիրանում է»: ֊ Առակաց 13:4

Մարդը կարող է ձգտել շատ հոգևոր ձեռքբերումների, միգուցե ցանկանա լավ տիրապետել Աստվածաշնչին, բայց երբ կա ծուլություն, դու մնում ես կանգնած քո տեղում: Հակառակորդը միշտ ջանում է ծուլություն բերել մարմնի վրա և մարդը սկսում է ուղղակի ժամանակ ծախսել միայն մտածելու ու ցանկանալու վրա և այդպիսով սահմանափակվում է:

Աստված օրհնում է աշխատասեր մարդու տունը: Ծույլը միշտ դժվարությունների ու պատնեշների է հանդիպում իր կյանքում ու սայթաքում: Ծուլության պատճառով այսօր շատերի ընտանիքի անդամները փրկություն չունեն: Հոգևորը պետք է ջանք անի ամեն կորսվածի համար, ոչ թե միայն ցանկանա մարդկանց փրկություն, այլ քայլ անի ու ջանասեր լինի, չկանգնի հակառակորդի բերած ոչ մի պատնեշի առջև, այլ առաջ քայլի, քանզի երբ դու ունես արդեն մեկ քայլ, Աստված անում է մյուս քայլերը: Մի ծուլացիր:

Արթուր Աղեկյան

Մեկնաբանություններ