Մտիր քո ծածուկ սենյակն ու անկեղծացիր Աստծո առաջ

637

Շա՜տ ենք ուզում հաջողվել հոգևոր կյանքում, ուզում ենք ուժեղ լինել, հաղթել մեղքին, աստվածահաճո կյանք ապրել։

Բայց շատ հաճախ չի ստացվում: Նեղվում ենք, որոշումներ կայացնում, բայց կարճ ժամանակ անց դարձյալ նույն խնդիրը, նույն մեղքը, նույն փորձությունը… թվում է, թե չկա ազատում այս ամենից:

Սիրելի քրիստոնյա, չգիտեմ որքան ես պայքարում ինչ-որ մեղքի, բնավորության ինչ-որ գծի կամ վատ սովորության դեմ, բայց ուզում եմ մեկ բանում վստահ լինես. հաղթության բանալին ՄԻԱՅՆ Քրիստոսի մեջ է:

Ունես անլուծելի խնդիր ու դժվարություն, մնացել ես մենակ ու անօգնական, գլխիդ մեջ շատ հարցեր են կուտակվել… մոտեցիր Աստծուն, փնտրիր Աստծուն, խոսիր ՆՐԱ հետ: Մտիր քո ծածուկ սենյակն ու անկեղծացիր Աստծո առաջ: ՆԱ գիտի քեզ, քո սիրտը, քո մտածմունքները, գիտի քո խնդիրներն ու դժվարությունները, ՆԱ գիտի քեզ ավելի լավ, քան քո մտերիմներն ու ընկերները, քո ծնողներն ու բարեկամները… և ՆԱ ուզում է օգնել քեզ:

Աստծո համար դու թանկարժեք ադամանդ ես: Եվ եթե անգամ այսօր կորցրել ես քո փայլն ու գեղեցկությունը, միակը, ով կարող է քեզ վերադարձնել քո առաջվա փայլն ու գեղեցկությունը, քո Վարպետն է՝ ամենակարող Աստված: Քեզ մնում է հիմա ծնկի գալ, և Աստված կսկսի հղկման պրոցեսը…

Արմեն Նիազյան

Մեկնաբանություններ