Նախորդ տարի Աստվածաշունչը թարգմանվել է 50 լեզուներով

382

Աստվածաշնչյան միացյալ ընկերությունը նախորդ տարի Սուրբ Գիրքը թարգմանել է 50 լեզուներով, որոնցով խոսում է 160 միլիոն մարդ:

Առաջին անգամ Աստվածաշնչի ամբողջական թարգմանությունը հասանելի է դարձել  Եթովպիայի, Ուգանդայի, Ինդոնեզիայի, Չադի և այլ երկրների 11 բարբառներով: Բացի դա Աստվածաշունչ  և Նոր Կտակարան են հրատարակվել խուլ համրերի համար Հայաստանի, Նիդեռլանդների, Շրի Լանկայի և Կոստա Ռիկայի բարբառներով:

Ընկերության լեզվաբանները սկսել են 28 լեզուներով Սուրբ Գրքի ամբողջական կամ մասնակի թարգմանության աշխատանքները: Այդ լեզուներով խոսում է 33 միլիոն մարդ: Աստվածաշնչյան միացյալ ընկերության աշխատակիցները ձեռնարկել են նաև արդեն գոյություն ունեցող թարգմանությունների վերանայման աշխատանքները:

«Մեր ընկերությունը ցանկանում է ավելին  անել, որպեսզի բազմաթիվ մարդկանց և համայնքների կյանքը վերափոխվի Աստծո խոսքի զորությամբ»-հայտարարել է  ընկերության թարգմանության հարցերով ղեկավար Ալեքսանդր Շվեյցերը:

Տեղեկացնենք, որ Աստվածաշնչյան միացյալ ընկերությունը միջազգային քրիստոնեական կազմակերպություն է, որը միավորում է Աստվածաշնչյան ազգային ընկերությունները: Կազմակերպությունը հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում 1946 թվականին: Ներկայումս կազմակերպության կազմում կա ազգային 114 ընկերություն: Աստվածաշնչյան միացյալ ընկերությունը միջհարանվանական կազմակերպություն է, որի աշխատանքներին մասնակցում են բողոքական, կաթոլիկ, ուղղափառ կազմակերպություններ: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Անգլիայի Ռեդինգ քաղաքում:

Մեկնաբանություններ