Ներելը առողջության գրավականն է

401

Դարեր շարունակ գիտնականները փորձում են գտնել երկարակեցության ու առողջության որևէ միջոց:

Եվ բոլորովին վերջերս Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարդու ներման կարողությունը օգնում է բարելավել ֆիզիկական առողջությունը. այս մասին հաղորդում է jpsmjournal.com-ը:

Պարզվում է` ներման արդյունքում, կաթվածի, ինֆարկտի, արյան բարձր ճնշման  հավանականությունը քիչ է: Ուստի «սիրտս անհանգստացնում է» արտահայտությունը միանգամայն իրական հիմք ունի:

Գիտնականները հանգել են վերոնշյալ եզրակացությանը վերջերս կատարած հետազոտությունից հետո: Հետազոտությանը մասնակցել է 200 կամավոր: Նրանք, ովքեր հիշել են հին վիրավորանքները, զգացել են զարկերակային ճնշման բարձրացում:

Այսպիսով,  յուրաքանչյուր հոգեբանական ապրում ստիպում է օրգանիզմին արտադրել համապատասխան հորմոններ, որոնք ազդում են օրգանիզմի կենսագործունեության վրա:

Մեկնաբանություններ