Նոր երկինք ու երկիր

378

«Դրա համար այն հին աշխարհը ջրհեղեղով ապականված կորստյան մատնվեց։ Իսկ երկինքն ու երկիրը, որ հիմա կան, նույն խոսքով են պահվում, կրակի ճարակ դառնալու համար սահմանված՝ մինչև դատաստանի և անաստված մարդկանց կորստյան օրը»: — Բ Պետրոս 3:6-7

Աստծու խոսքը եղել ու մնում է այս տիեզերքում միակ ճշմարտությունը, որի վրա երբեք չի կարելի կասկածել: Նոյի օրերում ոչ ոք չեր հավատում, որ երկիրը ջրով էր կործանվելու: Այս ամենը ցնդաբանություն կարող էր համարվել ու ծիծաղ առաջացնել լսողների մոտ, բայց դա եղավ այնպես՝ ինչպես Տերն էր ասել: Հավատացե՛ք, որ ոչինչ չի փոխվել անգամ հազարամյակներ հետո, այսօր: Մարդ արարածը շարունակում է նույն համառությամբ ծաղրել Աստծո խոսքը և մերժել իրեն ընձեռված փրկության հնարավորությունը: Նոյի կյանքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչքա՜ն ընկած է մարդը և ինչպիսի բնություն ունի նա: Ցավոք սրտի մարդու անկումը Եդեմի պարտեզում, դարձավ մարդ Աստված հարաբերության հիմքը: Աստված միշտ ուզում է մոտեցնել Իրեն, վեր հանել, ներել, սրբել, մարդը՝ հակառակը հեռանում է, գլորվում ներքև, կեղտոտվում ու պղծվում: Կարդալով Աստվածաշունչը, միշտ այս տեսարանն է նկարագրվում մեր աչքերի առաջ: Դրա համար Տերը ստեղծելու է նոր երկինք ու երկիր, որտեղ մարդ Աստված հարաբերությունները հիմնվելու են արդարության վրա: Ջրհեղեղը ոչնչացրեց մեղքասեր ու պղծված մի ամբողջ մարդկություն, սակայն չվերացրեց անկման պատճառը՝ մեղքը և մարդու սրտի խորհուրդները այդպես էլ մնացին չար իր ծնված օրվանից:

Տիրոջ այս ծրագրի մասին խոսում են դեռևս մարգարեները՝ Մաղաքիա 4:1 և Եսայա 65:17- ում: Երկիրը որի վրա մենք ապրում ենք՝ արյուն է խմել, միլիոնավորների արյունը, սկսած արդար Աբելից մինչև մեր օրերը: Այս երկրում ու երկնքում թագավորել է մեղքի օրենքը և գործվել է ամենայն պծղություն: Դրա համար էլ, այն Տիրոջ կողմից նախատեսված է ոչնչացման և իչպես առաքյալն է ասում. «…կրակի ճարակ դառնալու»: Սիրելի՛ ընթերցող, պինդ պահիր հավատքդ Աստծու խոսքի նկատմամբ և համբերությամբ սպասիր արդարության հաղթանակին: Տերը խոստացել է նոր Երկիր ու Երկինք ստեղծելու, որի մեջ միայն արդարությունն է բնակվելու: Առանց թունալանու և մինչև վերջ պատերազմիր հավատքիդ բարի պատերազմը, որպեսզի արժանի լինես Նրա խոստման մեջ ապրելու:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ