Նոյի աղավնին. Մաս 1-ին

464

Ջրհեղեղը ոչ միայն չար աշխարհը կործանելու համար էր, այլ նաև Նոյի հավատքը փորձելու: Նրա հավատքը լուրջ քննություն՝ ջրհեղեղով անցավ:

Նոյի կատարած փորձերը ագռավի և աղավնու միջոցով ցույց են տալիս նրա ներքին անհանգստությունը: Այսքան երկար սպասելը անհանգստություն էր առաջացրել տապանում գտնվողների մոտ: Սպասելը միշտ էլ դժվար է: Շատ աստվածաշնչյան հերոսներ հոգևոր անկում են ապրել և հետագայում լուրջ խնդհիրների առաջ կանգնել չսպասելու արդյունքում: Աբրամը չսպասելով Տիրոջ խոստմանը Հագարից Իսմաել ունեցավ, Սավուղը Սամուելին չսպասելով զոհը ինքը կատարեց, որի իրավունքը չուներ: Նման օրինակները շատ են և այդ ամենը անպայման թողել է իր բացասական հետևանքը: Հակառակ այս ամենին եղել են մարդիկ, որոնք հավատարմությամբ սպասելով հասել են Աստծո խոստումների իրականացմանը և հավատքով հաղթանակ են տարել: Դավիթը սաղմոսում այսպես է ասում. «Սպասելով սպասեցի Տիրոջը, և Նա դեպի ինձ նայեց և աղաղակս լսեց։ Եվ ինձ հանեց կորստի հորից՝ տիղմոտ ցեխից, և վեմի վերա կանգնեցրեց ոտքերս, և գնացքս հաստատեց։ Եվ նոր երգ դրեց իմ բերանումը մեր Աստուծո օրհնությունը. շատերը տեսնում են և վախենում ու իրենց հույսը Տիրոջ վրա են դնում»: Սաղմ. 40:1-3 Կրկնակի անգամ սպասելը շեշտելով սաղմոսերգուն ցույց է տալիս իր երկար, շա՜տ երկարատև սպասելը՝ ինչը անպատասխան չի մնացել:

Տերը նրան հանել է տղմալից ցեխից: Այս նկարագրության մեջ երևում է դժվարին, անելանելի և երբեմն անհույս վիճակը, սակայն ամեն ինչ կարող է փոխվել նույնիսկ մի ակնթարթում, եթե քո սպասումները միայն Տիրոջից են և դու պատրաստ ես անգամ երկար սպասել: Շատերը փոխանակ սպասելու՝ իրենք են սկսում իրենց խնդրհի լուծման համար քայլեր ձեռնարկել, բայց իզուր ու անօգուտ: Որոշ դեպքերում մեր մարդկային ջանքերը նույնիսկ կարող են վատ հետևանքների հանգեցնել: Նման դեպքում ոչ միայն խոստմանը չես կարող հասնել, այլ նաև ունեցածդ կարող ես կորցնել, ավելի խորը խրվելով տղմալից ցեխի մեջ: Սիրելի՛ հավատացյալ, ոչ մի վիճակ անհույս չի, քո համար միշ էլ հույս կա: Սովորի՛ր, կյանքդ Նրան հանձնել, իր բոլոր հոգսերով ու բացում հարցերով մեկտեղ: Հավատքով սպասիր Տիրոջից նրանց պատասխանը ու լավ իամցիր, որ կգա օրը՝ Նա քո բերանը հաղթանակի երգ կդնի և դու նոր օհնություն կերգես:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ