Նոյի աղավնին. Մաս 2-րդ

462

Եվ աղավնին իր ոտքը դնելու տեղ չգտնելով վերադարձավ տապան: Այս աշխարհի մեջ մենք հանգստություն չունենք, մեր միակ հանգստությունը՝Քրիստոսի մեջ է:

Թափառիր ինչքան ուզում ես, սակայն լավ իմացիր, որ պետք է ամպայման վերադառնաս տապան: Երբեմն ինքս ինձ հարցնում եմ. «Արդյո՞ք ես կապաշխարհեյի հետո, եթե չապաշխարհեյի այն օրը, երբ ընդհունեցի Տիրոջ խոսքը»: Պատասխանը միանշանակ է՝ այո՛:

Վերջերս մի պատմություն կարդացի, որ գրել էր ինչ որ քաղաքի եկեղեցու հովիվ: Պատմում էր, թե ինչպես էր մանուկ ժամանակ եկեղեցի մասնակցել, երբ իր պապը և հայրը հենց այդ նույն եկեղեցում հովվական ծառայություն են կատարել: Այնուհետև երբ երիտասարդ է դարձել, թողել է եկեղեցին և սկսել է իր ձևով ապրել, ինչպես այս աշխարհի մարդկությունը: Մի քանի անգամներ փորձ է կատարել վերադառնալու, սակայն չի ստացվել: Եվ երկար տարիներ հետո վերադառնում է, երբ ո՛չ պապն է կենդանի, ո՛չ էլ հայրը: Ասում է. «Երբ հավաքատեղի մտա, զգացի որ տուն եկա, ամեն ինչ այնտեղ ինձ հարազատ էր և պարզապես երկար ժամանակ ես բացակայել էի»:

Ու՞ր էլ գնաս, ի՞նչպիսի վիճակի մեջ էլ որ հայտնվես, վերադարձիր տապան: Երբեմն մեր կյանքում անկումներ են լինում և մենք հեռանում ենք տապանից: Սատանան անում է ամեն բան, որպեսզի դու այնտեղ չվերադառնաս: Մտածում ես ինչպես գնամ, բայց ավելի լավ է գնաս ու ասես. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու Քո առջև», իսկ Նա սիրով ու գրկաբաց քեզ կնդունի, մի՛ կասկածիր: Այո,՛ սիրելի հավատացյալներ, եկեղեցին մե՛ր տունն է, մե՛ր տապանը: Ինչքան էլ, որ թափառենք այս աշխարհում, միևնույն է՝ Նոյի աղավնու պես մենք ոտք դնելու տեղ չունենք այս աշխարհի մեջ, որովհետև ասխարհը մերը չի: Միանանք առաքյալին ասելով. «Աշխարհը ինձ համար է խաչված, ես էլ՝ աշխարհի»: Գաղ. 6:14

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ