Նոյի անեծքը՝ Քանանին

546

«Անիծյալ լինի Քանանը, ծառաների ծառա լինի նա իր եղբայրներին»:

Քամի արարքը չէր կարող անպատիժ մնալ և իր վրա անեծք չվերցնել: Ցավոք սրտի երբեմն մենք էլ ենք թույլ տալիս այնպիսի բաներ, որոնք իրենց հետևանքն են ունենում, թե՛ մեր կյանքի, թե՛ ապագայի վրա:

Ծննդ.9:25 –ում Նոյը հանդես է գալիս, որպես Աստծո լիազորված անձ երկրի վրա: Եվ ընդհանարապես հոր խոսքը ընտանիքում ունեցել է իր հատուկ նշանակությունը, դա լինի՝ անեծք, կամ օրհնություն: Այսպիսի դրվագներ մենք շատ ենք հանդիպում Աստվածաշնչում, երբ Իսահակը օրհնում է Հակոբին և Եսավը նույնիսկ բաժին չի ունենում այդ օրհնությունից: Հակոբը օրհնում է Հովսեփի որդիներին և մարգարեանում իր որդիների ապագայի համար: Այստեղ Նոյի անեծքը ավելին է քան անեծք, դա մարգարեություն է Քամի և նրա սերունդի համար: Այս մարգարեությունը կատարվեց այն ժամանակ, երբ Նավեյան Հեսույի գլխավորությամբ, Իսրայելը նվաճեց Քանանի երկիրը: Քանանի ժողովուրդը հետևեց իր հոր՝ Քամի արածին և գնաց նրա ճանապարհով, մերժելով Աստվածայինը, ճշմարիտը, բարին:

Նրանք տրվեցին կռապաշտության ամենախորը կերպով և ամենապիղծ ու զզվելի կերպով ապրելը դարձրեցին իրենց համար օրինաչափություն: Նման վերաբերմունքը չի կարող աննկատ մնալ Աստծո աչքերում, իսկ հետևանքը արդեն մեզ հայտնի է: Այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը ապաշխարհելն է, խորը զղջալը արածի համար: Ասածս իր որոշակի դրսևորումներով հետագայում երևաց Քամի սերունդը համարվող Գաբավոնացիների մոտ, որոնք ընդհառաջ գնացին Իսրաելի ժողովրդին և գոնե կարողացան իրենց կյանքը խնայել՝ ազատվելով անեծքից: Կարդալ՝ Հեսու 9-րդ գլուխը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ