Նոյի կյանքը ջրհեղեղից հետո. Մաս 3-րդ

644

«Եվ Նոյ սկսեց այգեգործությամբ զբաղվել և խաղողի մի այգի տնկեց: Եվ խմեց գինուց ու հարբեց և իր վրանի մեջ մերկ պառկեց»: Ծննդ. 9:20-21

Երբ Նոյը զբաղվում էր այգեգործությամբ, դա շատ գեղեցիկ երևույթ էր և նպատակը բարի: Եվ այդ ամենը արվում էր, ոչ թե հաճույքի, այլ կենցաղային կարիքները հոգալու համար: Սակայն դրանք վատ հետևանք ունեցավ, որի մասին խաղողի որթերը տկելիս Նոյի մտքով անգամ չէր անցնի: Ո՞վ կպատկերացներ, որ Նոյի ջանասիրաբար խաղողի ոխկույզները ճզմելը, կամ ամենայն համբերությամբ այդ գինին քամելը, ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ ամբողջ երկրագնդի մարդկության ապագայի վրա: Միթե՞ այդպես չի նաև այսօր: Ինչքա՞ն կարևոր ու կենսական գործերով ենք մենք զբաղված, որոնք մեծ հաճույքով ենք մենք անում, սակայն դրանք կամաց-կամաց մեզ մեղքի են տանում և հետագայում ծանր հետևանքներ ունենում:

Սկսել ենք ուրիշ նպատակով, բայց այլ բան է ստացվել, որովհետև մարդը հակված է չարին, սխալին: Բարությունը մեզ համար խորթ է, որովհետև այն չկա մեր բնության մեջ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր ներսը միշտ ձգտում է մեղքին, որովհտև դա մեզ համար հարզատ է ու հաճելի: Այդ պատճառով էլ պետք է միշտ հոգևորապես զգոն և զգույշ լինել:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ