Նոյի կյանքը ջրհեղեղից հետո. Մաս 7-րդ

289

«Եվ Նոյ սկսեց այգեգործությամբ զբաղվել և խաղողի մի այգի տնկեց: Եվ խմեց գինուց ու հարբեց և իր վրանի մեջ մերկ պառկեց: Եվ Քանանի հայր՝ Քամը տեսավ իր հոր մերկությունը և իր երկու եղբայրներին պատմեց դրսում»:Ծննդ. 9:20-22

Համենայն դեպս եկեք վերադառնանք Քամի սխալ վերաբերմունքին իր հոր նկատմամբ: Այս երևույթը մեր օրերում մի քիչ անհասկանալի է լոկ այն պատճառով, որ այն այսօրվա կուլտուրայում սովորական բնույթ է կրում: Հին ժամանակներում տեսնել հոր մերկությունը նշանակեկել է՝ կատարել ընտանեական էթիկայի լուրջ խախտում: Այստեղ խոսքը գնում է ընտանեական կարգ ու կանոնի, սրբության մասին: Հայրը ընտանիքում եղել է առաջին դեմքը և խորհրդանշել է ուժը, իշխանությունը: Ոտնատակ անել այս իշխանությունը, չծածկել նրա թերություններն ու սխալները, ամենաքիչը անհարգալից վերաբերմունք է և ըմբոստություն: Այո,՛ Քամը տեսել էր, բայց նա կարող էր ծածկել հորը ինչպես մյուս եղբայրները վարվեցին, սակայն նա նախնտրեց այդպես թողնել և այդ մասին պատմել եղբայրներին, մեր լեզվով ասած՝ «խայտառակ անել»:

Հորը այսպիսի վիճակում տեսնելը անսպասելի էր, բայց այդ մասին խոսելը և տարածելը գիտակցաբար արարք, որովհտև վրանից դուրս գալով գուցե և բավականություն ստանալով է պատմել եղբայրներին: Այսպիսով պատահական դիպվածը դարձավ համաշխարհային մակարդակի պատմություն: 25-27 խոսքերից պարզ է դառնում, որ Նոյի որդիների բնությունը անպայման փոխանցվելու է նրանց սերունդներին: Եվ ի վերջո այս ամենը գալիս է հաստատելու Տիրոջ խոսքը՝ «…մարդու սրտի խորհուրդները չար են իր մանկությունից»:Ծննդ.8:21 Սա ցույց է տալիս երկրի վրա մեղքի շարունակվելը, ի դեմս՝ Նոյի, որ հարբելու աստիճան գինի խմեց և Քամի, որը իր անհարգալից, անզգամ արարքի հետևանքով ամբողջ սերունդների անեծքի պատճառ եղավ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ