Նոյի կյանքը ջրհեղեղից հետո. Մաս 8-րդ

494

«Հանցանքը ծածկողը բարեկամություն է փնտրում, բայց դրա մասին պատմողը բաժանում է մտերիմ բարեկամներին»: — Առակաց 17:9

Նոյը այս ամենով իմացավ իր որդիների հարգալից վերաբերմունքը իր նկատմամբ: Երևի նա նրանց այդքան խորը չեր ճանաչում, բայց իրեն ծածկելու փաստը թույլ տվեց Նոյին հասկանալու, թե ինչ է կատարվում իր որդիների ներքին աշխարհում: Այսպիսի վիճակ գոյություն ունի մեզ՝ յուրաքանչյուրիս մեջ: Երբեմն մենք այն աստիճան ենք կորցնում մեր զգացողությունը և բթանում ենք, որ նույնիսկ չենք կարողանում նկատել մեզ շրջապատող մարդկանց վերաբերմունքը մեր նկատմամբ: Սակայն մի՛ ինչ որ պատճառից, մի՛ դիպվածից, երբ մենք մերկանում ենք, հենց այդ ժամանակ է երևում, թե ով է մեզ ծածկողը:

Հաբեթը և Սեմը օրհնություն կրեցին Տիրոջից, որովհետև նրանց կատարածը Աստծո սրտի համեմատ էր: Նրանք ծածկեցին իրենց հորը չնայելով նրա մերկությանը: Տերը չնայելով մեր՝ մարդու մերկությանը, ծածկում է նրան: Դավիթն ասում է. «Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի հովանավորության տակ պիտի հանգչի»: Սաղմ. 91:1 Նա դեռևս Եդեմի պարտեզում ծածկեց մեր նախահոր՝ Ադամի մերկությունը, կաշվե հանդերձ շինելով հագցրեց նրան: Այսօր էլ Նա Իր ծածկոցն է տարածում մեր վրա Քրիստոսով՝ ներելով մեր հանցանքները, որպեսզի չերեվա մեր մերկության ամոթը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ