Նոյի սերունդը. Մաս 1-ին

262

«Եվ Նա մեկ արյունից մարդկանց բոլոր ազգերն արավ, որ երկրի բոլոր երեսի վերա բնակվեն. Որոշված ժամանակներ և նրանց բնակության սահմանները հաստատեց, որ Աստուծուն խնդրեն»: — Գործք.17:26

Այս խոսքը մեջբերում է Պողոս առաքյալի Աթենքի Արիսպագոսում կատարած ելույթից: Հնարավոր է, որ նա այստեղ նկատի է ունեցել Ադամին, որպես մարդկության նախահայր, սակայն սա ճշմարիտ է նաև Նոյի վերաբերյալ, որպես հետ ջրհեղեղյան մարդկության նախահայր և մարդկային սերունդի շարունակող երկրի վրա: Այս խոսքը ապացույց է այն բանի, որ երկրի վրա ապրող բոլոր ազգերն ու ժողովուրդները այրունակից եղբայրներ են, ինչքան էլ որ նրանք թշնամանքով լցված լինեն իրար նկատմամբ: Հավատքը Աստծո խոսքի նկատմամբ, վերջ է դնում ազգայնամոլական բոլոր գաղափարներին: Հիմա աշխարհի շատ երկրներում ենք լսում՝ «Մեր պետությունը, միայն մեզ համար» լոզունգը:

Սա հակա-ավետարանական գաղափար է և կարող է հող ծառայել ցեղասպանությունների ու պատերազմների, որնց վառ օրինակը մարկության պատմության մեջ տեղի ունեցած ամենաարյունահեղ՝ երկրորդ համաշխարհային պատերազմն է, որը սկսվել է ֆաշիստական Գերմանիաի նախաձեռնությամբ: Ավելի կարևոր ուշադրություն դարձնել այս խոսքի երկրորդ հատվածին՝ «Որոշված ժամանակներ և նրանց բնակության սահմանները հաստատեց, որ Աստուծուն խնդրեն»: Սա ցույց է տալիս, որ ամենակարող Աստված չի ստեղծել մարդուն և պարզապես թողել բախտի քմահաճույքին, այլ Նա անմիջապես մասնակցություն է ունենում մարդկության պատմությանը և կառավարում նրան: Իզուր չէ Հոբը ասում. «Ազգերին հաջողություն է տալիս և նրանց կորցնում է. Փռում է ազգերը և նրանց հավաքում»: Հոբ 12:23

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ