Նոյի զոհը. Մաս 2-րդ

206

«Եվ Նոյը մի զոհասեղան շինեց Տիրոջ համար և վերցրեց բոլոր մաքուր անասուններից և բոլոր մաքուր թռչուններից և զոհասեղանի վրա ողջակեզներ մատուցեց: Եվ Տերը հոտոտաց անուշ հոտը…»: Ծննդոց 8:20-21

Գարնանը երբեմն հոտի մեջ սատկում է ոչխարներից մեկի գառը, իսկ երեկոյան մայրը մայունով փնտրում է ձակուկին: Փորձառու հովիվները որպեսզի հանգստացնեն մորը՝ նախապես մորթաձերծ են անում գառանը և մորթը ուրիշին հագցնելով մոտեցնում են շփոթված մորը, և նա հոտոտելով իր գառան մորթը ընհունում է նրան: Վերադառնանք խոսքին՝. «Քրիստոսի կողմից աղաչում ենք ձեզ՝ հաշտվեցե՛ք Աստծո հետ. որովհետև Նրան, Ով չգիտեր մեղքը, Նա մեզ համար մեղք դարձրեց, որ մենք Նրանով Աստծո առջև արդարանանք»: Բ. Կորնթ. 5:20-21

Ուշադրություն դարձրեք, որ Նոյը մաքուր անասուններից ու թռչուններից զոհեց զոհասեղանի վրա: Մեր Տեր Հիսուսը չգիտեր ինչ է մեղքը, Նա մեղքի անձնական փորձառություն չուներ: Նա այնքա՜ն մաքուր էր, որ իրեն մեղադրողները ոչինչ չգտան Նրա վրա ասելով. «Ի՞նչ չար բան է արել Նա»: Տեր Հիսուսն Ինքը ասաց. «Ձեզանից ո՞վ կարող է հանդիմանել Ինձ մեղքի համար»: Նա Աստծո Գառն էր և իսկական զոհը: (Հին կտակարանյան բոլոր զոհերը խորհրդանշում են Քրիստոս զոհը:)

Այո,՛ մենք մեր արդարությունով երբեք չենք կարող երևալ Հոր առջև: Պետք է հանել մեր վրայից մերը՛, և հագնել Գողգոթայի խաչի վրա մորթված Աստծո Գառան արդարությունը, որպեսզի Հայրը հոտոտի այդ Զոհի անուշ հոտը և ընհունի մեզ: Սիրելինե՛րս, Աստված նույնն է, երե՛կ, այսօ՛ր ու հավիտյա՛ն: Նա երբեք չի փոխվում, որպեսզի ընդհունի մեզ՝ մեղավորներիս, հե՛նց այսօր, հե՛նց հիմա, Նա նայում է խաչի վրա զոհված Աստծո Գառին, Նրա թափած արյանը: Եվ սա է պատճառը, որ մենք վայելում ենք Նրա սերն ու ողորմածությունը, ապրելով բարօրության մեջ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐ

Մեկնաբանություններ