Նրանք փրկված կլինեն․ Մորիս Սերուլո

711

Ընտանիքները սատանայի համար հարձակման համար մեկ թիրախն են հանդիսանում:

Երբեմն թվում է, թե դժոխքում գտնվող յուրաքանչյուր դև ընտանիք քայքայելու առաքելություն ունի։ Բայց փառք Տիրոջը, մենք ունենք հավատարիմ ու հաղթանակած Աստված, ով իր խոսքը երբեք չի դրժում։ Եթե մտահոգես քո ընտանիքի անդամի համար, ով դեռ ևս փրկված չէ, ապա սուրբգրային այս երկու խոսքերը քեզ համար են.

«Այդ ժամանակ, ասում է Եհովան, ես Աստված կլինեմ Իսրայելի բոլոր տոհմերի համար, և նրանք իմ ժողովուրդը կլինեն»: ֊ Երեմիա 31։1

«Հավատա՛Տեր Հիսուսին և կփրկվես՝ դո ւև քո տունը»: ֊ Գործք 16։31

Ունե՞ս ընտանիքի անդամ, ում համար Տիրոջից փրկություն ես խնդրում, մի’ հուսալքվիր, քանի որ Հիսուսն է Տերը ու Նա նստած է Աստծո գահին։ Ունենալով արդեն մոտավորապես 25 տարվա քրիստոնեական կյանք՝ ես երեք չեմ տեսել, որ դրժվի Աստծո որևէ խոստում։

Այստեղ՝ World Evangelism-ում մենք հավատում ու աղոթում ենք քեզ և քո՝ դեռևս չփրկված սիրելիների համար։ Հաստատ կանգնիր Նրա խոստմունքների մեջ և Աստծո խաղաղության մեջ ընդունիր ընտանիքիդ փրկությունը։

Եկ միասին համաձայնության գանք հետևյալ աղոթքով։

Հայր մեր, հավատքով քո առջև ենք բերում մեր չփրկված հարազատներին՝ գիտակցելով, որ Քո կամքը չէ, որ որևէ մեկը կորստյան մատնվի, բայց Դու ցանկանում ես, որ բոլորը գան ապաշխարության։ Առաջնորդիր նրանց Քո Սուրբ Հոգով դեպի փրկություն: Քո հավատարմության համար։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։

Մորիս Սերուլո

Աղբյուր՝  faith-book.info

Մեկնաբանություններ