Մի օր նա թիթեռի պես կհեռանա, ուստի վայելե՛ք, քանի դեռ «թրթուր» է. օգտակար խորհուրդներ` դուստր ունեցող հայրերին

1108
father

Բլոգեր Մայքլ Միթչելը փոքրիկ աղջիկ ունի և իր բլոգում հաճախ է կիսվում լավ ծնող լինելու վերաբերյալ սեփական, հետաքրքիր մտքերով:

Նրա օգտակար խորհուրդները կօգնեն մյուս հայրերին` իրենց դուստրերին դաստիարակելու և լավ մարդ դարձնելու դժվարին առաքելության իրականացման հարցում: AdMe.Ru կայքը յուրօրինակ ծաղկաքաղ է արել Միթչելի բլոգից` ներկայացնելով նրա մտքերից ամենաուշագրավները.

1. Սիրե՛ք ու հարգեք նրա մորը: Մի՛ վախեցեք ուրիշների ներկայությամբ ի ցույց դնել ձեր սերը: Մեծ է հավանականությունը, որ այս ամենը տեսնելով` ձեր աղջիկը կմեծանա ու կսիրահարվի այնպիսի մեկին, որն իրեն նույնպիսի ջերմությամբ է վերաբերվում։

2. Միշտ նրա կողքին եղեք: Անկեղծ հետաքրքրվեք այն ամենով, ինչ դուր է գալիս ձեր դստերը:

3. Նրա համար հերոս դարձեք: Փրկեք ու օգնեք նրան ամեն օր:

4. Թեկուզ դուք այդ պահին հիմար տեսք ունեք, այնուհանդերձ՝ միշտ նրա հետ պահմտոցի խաղացեք:

5. Ավելի հաճախ պարեք ձեր դստեր հետ` չսպասելով նրա հարսանեկան օրվան։

6. Հնարավորինս շատ լուսանկարվեք միասին: Կյանքն այնքան արագ է թռչում, երջանիկ վայրկյաններն էլ հետ չեն գալիս:

7. Նրան տարեք քաղաքից դուրս` արշավների, քանի որ այնտեղ երեխան հնարավորություն ունի տեսնելու իր համար բազմաթիվ նոր երևույթներ:

8. Աշխատեք գործից տուն գալուց չուշանալ, քանի որ նա անհամբեր սպասում է ձեր վերադարձին:

9. Միշտ պահեք ձեր տված խոստումները:

10. Պաղպաղակն ի զորու է «հրաշքներ գործել», ուստի իմացեք՝ որն է նրա սիրած համը:

11. Սովորեք վստահել նրան: Մեծանալու հետ մեկտեղ նրան ավելի շատ ազատություն տվեք:

12. Հիշե՛ք, կգա ժամանակ, երբ նա կբացի թևերն ու, հիասքանչ թիթեռնիկ դարձած, կհեռանա ձեզնից: Ուստի վայելեք, քանի դեռ նա «թրթուր» է:

13. Թող նա իմանա, որ միշտ կարող է վերադառնալ տուն` կապ չունի, թե երբ:

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանություններ