Օրական 800 գրամ բանջարեղենը և մրգերը կերկարացնեն կյանքը

230

Գիտնականները կարծում են, որ օրական 10 չափաբաժին բանջարեղենի և մրգերի գործածումը կարող է երկարացնել կյանքը: Լոնդոնի Imperial college-ի գիտնականների հաշվարկներով՝ այս սննդակարգին հետևւելը կարող Է կանխել տարեկան 7,8 միլիոն վաղաժամ մահեր, հաղորդում է BBC-ն:

Մեկ չափաբաժինն 80 գրամ Է: Մոտավորապես այդքան Է կշռում ոչ մեծ բանանը, տանձը կամ երեք լիքը թեյի գդալ սպանախը կամ սիսեռը: Նույնիսկ ոչ մեծ քանակությամբ մրգերը և բանջարեղենն օգտակար են առողջության համար: Բայց մարդը որքան շատ օգտագործիի դրանք, այնքան լավ: Օրական 200 գրամ բանջարեղենը և մրգերը նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդություններից մահվան վտանգը՝ 13 տոկոսով, քաղցկեղի զարգացման վտանգը՝ 4 տոկոսով վաղաժամ մահվան վտանգը՝ 15 տոկոսով: 800 գրամ բանջարեղենը եւ մրգերը նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդություններից մահվան վտանգը՝ 28 տոկոսով, քաղցկեղի զարգացման վիանգը՝ 13 տոկոսով, վաղաժամ մահվան վտանգը՝ 31 տոկոսով:

Փորձագետներն այս եզրակացություններին են հանգել 95 տարբեր հետազոտությունների հիման վրա, որոնց ընթացքում ուսումնասիրվել են 22 միլիոն մարդու սնվելու սովորությունները: Եզրակացությունները հրապարակված են International Journal of Epidemiology հանդեսում:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ