Ծառայողական այցով Հայաստան կժամանի հովիվ Օրեն Լև Արին

584

Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու կայքը հաղորդում է․

Երուսաղեմցի հովիվ, քարոզիչ Օրեն Լև Արին այս տարի ևս իր ծառայողական շրջայցի ընթացքում կժամանի Հայաստան։

«Հունձք» խորագիրը կրող շրջագայությունը մեկնարկել էր մարտի 9-ին Վրաստանում: Մարտի 16-ից այն  կշարունակվի Հայաստանում և հենց առաջին օրը երեկոյան՝ 18:30-ին հովիվ Օրենը կծառայի «Նոր սերունդ» եկեղեցում:

Աստված մի մեծ բան է պատրաստել այս ժամանակի համար, քանի որ յուրահատուկ խոսք է տվել հովիվ Օրենին, որը պետք է արձակել այս տարածաշրջանի երկրների վրա․ գրում է newgeneration.am-ը: Հրավիրե՛ք ձեր ընկերներին, մտերիմներին ու բարեկամներին, եկե՛ք Տիրոջը փառաբանելու և Նրանից Խոսք ստանալու համար:

Ստորև կարող եք տեսնել Հայաստանում կայանալիք բոլոր ծառայությունների ժամանակացույցը: 

Մարտի 16, 1900 
ք. Երևան, «Նոր սերունդ» եկեղեցի, հովիվ՝ Տիգրան Թադևոսյան

Մարտի 17, 1800
ք. Գյումրի, «Միջազգային փառաբանության կենտրոն», հովիվ՝ Արա Կոջոյան

Մարտի 18, 1100
ք. Վանաձոր, «Գողգոթա» եկեղեցի, հովիվ՝ Ռաֆայել Գրիգորյան

Մարտի 18, 1800
ք. Արտաշատ, «Կենդանի հավատք» եկեղեցի, հովիվ՝ Խաչիկ Սաֆարյան

Մեկնաբանություններ