Օրեն Լև Արին կծառայի Հայաստանում

391
Օրեն Լև Արին կծառայի Հայաստանում
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Մարտի 23-ին Երևանի «Նոր սերունդ» եկեղեցին հյուրընկալելու է, Երուսաղեմից ավագ հովիվ, քարոզիչ Օրեն Լև Արիին:
Օրեն Լև Արին հանդիսանում է նաև Իսրայելի CNTN հեռուստաընկերության հիմնադիր-տնօրենը:
2016թ-ի նոյեմբերին մարգարե և համաշխարհային ավետարանիչ Մորրիս Սերուլոն փոխանցեց  մարգարեական օծություն և մանդատ հովիվ Օրեն Լև Արիին, ով զորությամբ շարժվում է մարգարեական պարգևով, իմաստության և ճանաչողության խոսքով: Ինչպես նաև Աստված զորապես օգտագործում է նրան բժշկության և ազատագրության պարգևներում:
Իր կյանքում ունենալով անձնական բժշկության վկայություն՝ հովիվ Օրենը մեծ համարձակությամբ և հավատքով աղոթում է հիվանդների համար:
Նրա ծառայությունների ընթացքում շատերը ստանում են իրենց բժշկությունները, կույրերը տեսնում են, խուլերը՝ լսում, բժշկվում է քաղցկեղն ու այլ հիվանդություններ, մարդիկ ազատագրվում են մահվան, ինքնասպանության, դեպրեսիայի հոգիներից և տարբեր ֆոբիաներից:

Իր ողջ ծառայության ընթացքում ինչպես Իսրայելում, այնպես էլ ողջ աշխարհում, արդեն շատերն են տեսել, թե ինչպես է Աստված օգտագործում այս մարդուն՝ Իր զորությունն ու փառքը բարձրացնելու համար:
Օրեն Լև Արիի ծառայությունը «Նոր սերունդ» եկեղեցում տեղի կունենա Մարտի 23-ին ժամը 19:00-ին: 
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:
Աղբյուր՝  newgeneration.am

Մեկնաբանություններ