Ովքե՞ր են ծխում

463

Հոգեբանները հաստատում են, որ ծխելուն հակված են ամաչկոտները, վախկոտները, նյարդայինները, այսինքն` նրանք, ովքեր շրջապատի մարդկանց ռեակցիաները, անձնական դժվարությունները և անհաջողությունները միանգամայն բուռն են ապրում:

Ծխախոտի ծխի քրոմոտոգրաֆիական տարրալուծումը ցույց է տվել, որ բացի նիկոտինից, ծխախոտի մեջ առկա են նաև նաֆթալինի, ֆենոլի ածանցյալներ և այլ վնասակար նյութեր: Ածխածնի օքսիդի` այդ վնասակար գազի մեծ մասը կլանվում է մարդու օրգանիզմի կողմից:

Ամերիկացի բժիշկ Հարրի Վ.Դենիելը երկարատև ուսումնասիրությունների հիման վրա հավաստիացնում է, որ բացի սրտի և թոքերի լուրջ հիվանդություններից, ծխողներին սպառնում են նաև անժամանակ կնճիռները: Երևի հարցի «կոսմետիկական» կողմը կանի այն, ինչը չեն կարողանում անել բժիշկների ամենալուրջ նախազգուշացումները: Գուցե դա ծխողներին, իհարկե առաջին հերթին ծխող կանանց ստիպի թողնել ծխելը:

Նարինե Կոստանյան

Մեկնաբանություններ