Պատերազմ, որտեղ դու հաղթող ես

470

«Բոլոր քո դեմ շինած գործերը պիտի չհաջողվի և ամեն լեզու, որ վեր կենա քո դեմ դատաստանի պիտի դատապարտվի, սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը և նրանց արդարությունը ինձնից է, ասում է Տերը» — Եսայի 54:17 

Յուրաքանչյուրիս կյանքը պատերազմ է, և մենք պատերազմում ենք մեր կյանքի և նաև հակառակորդի դեմ: Պատերազմը լինում է մեր մարմնի դեմ և նաև հոգու, բայց առաջնահերթ պատերազմը լինում է հոգու` մտքի դեմ, որը ավելի կարևոր է, քանի որ եթե մարդ չկարողանա հաղթել մտքի պատերազմում, ապա ֆիզիկականը ավելի կբարդանա: Հակառակորդը փորձում է վախեր բերել մե8 կյանքում, որպեսզի խլի մեր հույսը: Նա չի կարող հաղթել Քրիստոսին, և եթե մենք էլ ունենանք Քրիստոսին մեր կյանքում, նա մեզ էլ չի կարողանա հաղթել:

Եթե կյանքում մենք ընդունում ենք որևէ բան, ապա դա մերժելը արդեն դժվար է, մենք պատասխանատու ենք մեր ասած խոսքերի, որոշումների և վարմունքների համար:

Երբ մեր աղոթքի պատասխանը մի փոքր ուշանում է, հաջորդ աղոթելուց մենք անհավատությամբ ենք մոտենում Աստծուն, բայց պետք է հիշենք, որ բոլոր պարագաներում պետք է չկորցնենք մեր հույսը: Աստված բոլորին հավասար է սիրում, և նրա գործերը անքննելի են:

Մենք մեր ուժերով ոչինչ չենք կարող անել, այլ միայն Աստծո զորությունով: Մեր տկարությունների և նեղությունների մեջ չկորցնենք մեր հույսը և կարողանանք հաղթել պատերազմում:

Հակոբ Հարությունյան

Աղբյուր` vernatunchurch.am

Մեկնաբանություններ