Պատմություն, որը պետք է բոլորն իմանան

846

Այս իրադարձությունը տեղի է ունեցել Հիսուսի ձերբակալումից և մահապատժից շատ կարճ ժամանակ առաջ:

«Եւ երկու օրից յետոյ զատիկն էր եւ բաղարջակերք, եւ քահանայապետները եւ դպիրները որոնում էին թէ ի՞նչպէս նորան նենգութեամբ բռնեն սպանեն։ Բայց ասում էին՝ Ոչ թէ տօնումը, մի գուցէ ժողովրդի մէջ խռովութիւն լինի։
Եւ երբոր Բեթանիա էր, Սիմօն բորոտի տան սեղան նստած, մի կին եկաւ՝ որ մի շիշ ազնիւ թանկագին նարդոսի իւղ ունէր, եւ շիշը կոտրեց՝ նորա գլխի վերայ թափեց։
Բայց կային ոմանք որ իրանց մէջ դժուարացան, ասելով. Ի՞նչու համար եղաւ իւղի այդ կորուստը։ Որովհետեւ կարելի էր դորան երեք հարիւր դահեկանից աւելի թանկ ծախել, եւ աղքատներին տալ. Եւ շատ յանդիմանում էին այն կնկանը։
Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուէք դորան. Ի՞նչու էք նեղութիւն տալիս դորան. Դա մի բարի բան գործեց ինձ վերայ։ Որովհետեւ ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունիք, եւ երբոր կամենաք՝ կարող էք նորանց բարի անել. Բայց ինձ ամեն ժամանակ ձեզ հետ չ’ունիք։
Դա ինչ որ ունէր, արաւ. Առաջուց իմ մարմինն օծեց՝ թաղման համար։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ այս աւետարանը քարոզուի, բոլոր աշխարհքի մէջ դորա յիշատակի համար նա էլ կ’խօսուի՝ որ դա արաւ»։ — Մարկոս 14:1-9:

Քրիստոսը ընթրում էր ընկերների շրջապատում: Դա մի ապահով վայր էր, որտեղ բոլորը պետք է հասկանային միմյանց, սակայն այն ինչ արեց այդ կինը, ապշեցրեց բոլորին: Ի նշան երկրպագության նա կոտրեց շատ թանկարժեք նարդոսի յուղով շիշը:
Այն արժեր այնքան, որքան մարդիկ կարող էին վաստակել մեկ տարվա ընթացքում: Իհարկե այս թիվը կարող է տատանվել ըստ երկրների, սակայն կարող ենք ասել, որ այն 2’000’000 դրամից ոչ պակաս արժեր: Ինչի՞ համար էր այս վատնումը:
Բոլորն ապշած էին նրա շռայլությամբ: Հավանաբար այդ սրվակը նրա օժիտն էր, որը պետք է հարսանիքի օրը բերեր աղջիկը: Դա նրա ամենամեծ գանձն էր, նրա երազանքն ու նույնականացումը: Բոլորն ապշած էին, բացի Հիսուսից: Նա գովեց նրան:
Մենք տեսնում ենք, որ այս աղջկա պատասխանը որակապես չէր տարբերվում Հիսուսին հետևող տղամարդկանց արձագանքից. նրանք թողել էին ամեն բան: Միակ բանը, որով տարբերվում էր այս գործողությունը՝ զգացմունքներն ու գույներն էին:

Այդ ժամանակվանից մինչ մեր օրերը գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կոտրում են իրենց կյանքի ազնվագույն յուղով շիշը, որպեսզի կատարեն Նրա Կամքը: Մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ փխրուն ուսերը ամենատարբեր վայրերում իրենց վրա կրում ծառայության բեռը՝ հաճախ ամենավտանգավոր տեղերում, ուր քչերը կհամարձակվեն ոտք դնել:
Հանուն ինչի՞ են նրանք դա անում: Հանուն Հիսուս Քրիստոսի, և նրանց վարձքը չի՛ ուշանա: Նրանք Նրա Արքայության փառքն են:

Անդրեյ Դերկաչ

Մեկնաբանություններ