Փայլուն աստղը մեր լազուր երկնքում․ Ռաֆի Շահվերդյան

197
Pastor Rafi

Այսօր միլիոնավոր մարդիկ մոգերի պես փնտրում են իրենց փրկության աստղը՝դիտելով մեր քրիստոնեական աշխարհը և երկինքը:

Սակայն երբեմն մեր երկինքն այնքան մառախլոտ և ամպամած է, որ չի երևում փրկության աստղը, որով մոգերը կգտնեն Փրկչին:

Եկե՛ք սրբենք մեր հոգևոր երկինքը խավարից ու մեղքից, այն ժամանակ հեռավորները կտեսնեն փայլուն աստղը մեր լազուր երկնքում և դրա հետքերով կգտնեն Հիսուսին, որը ծնվել և ապրում է մեր մեջ: Անգամ եթե Նա լինի մի հեռավոր և անարգված մսուրի մեջ:

Վերապատվելի Ռաֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ