Փրկագործություն

238

Ինչ-որ բան ազատել, փրկել նշանակում է այն ետ գնել։ Հիսուս ասաց, որ եկել է «իր անձը տալու որպես փրկանք շատերի փոխարեն»։

Պատկերը գերուն ազատագրելուն է նմանվում։ Մարդը բնութագրվում է որպես «մեղքի ծառա»։ Եթե նույնիսկ ուզում ենք հրաժարվել մեղք գործելուց, անկարող ենք, սակայն Հիսուս Իր կյանքով, մահվամբ և հարությամբ վճարեց մեր փրկագինը։

Հետևաբար, քրիստոնյաները «փրկվածներ» են, ինչպես որ Հին Կտակարանում Եգիպտոսի ստրկությունից դուրս բերված իսրայելացիներն էին «փրկվածներ»։ Նրանք այժմ Աստծուն են պատկանում։ Պողոսն իր Թղթերն ընթերցողների ուշադրությունը հրավիրում է նրանց համար վճարված փրկագնի վրա, որպեսզի ամբողջ սրտով նվիրվեն Աստծու ծառայությանը։ Ազատագրված մարդը նաև ազատ մարդ է, ուստի և Պողոսը զգուշացնում է չդառնալ հին ճանապարհներին, թույլ տալ, որ Աստված իրենց ազատի նախկին մեղքի գերության հետքերից։

Այնուամենայնիվ, նույնիսկ քրիստոնյան անմիջապես չի կարող լիակատար ազատություն վայելել։ Պետք է սպասել ժամանակների վախճանին, երբ կվերադառնա Հիսուս, և Նրա ժողովուրդը կճանաչի Աստծու ներկայությամբ ապրելու կատարյալ ազատությունը։

Մր 10.45, Հհ 8.34, Ա Պտ 1.18-19, Ելք 13.11-16, Ա Կր 6.20, Հռ 6.12-14, 8.19-23

Աղբյուր՝ tbn.am

Մեկնաբանություններ