Protestant.am-ի ընթերցողին շնորհավորում է կայքի մեկնաբան Աշոտ Հովսեփյանը

371
Ashot Hovsepyan

Սիրելի բողոքականներ և սիրելի ոչ բողոքականներ:

Protestant.am-ի սիրելի ընթերցողներ և սիրելի չընթերցողներ:

Սիրելի քրիստոնյաներ, հեթանոսներ, աթեիստներ և անգամ չկողմնորոշվածներ:

Սրտանց շնորհավորում եմ բոլորի Նոր տարին:

Սակայն առաջին հերթին շնորհավորում եմ բոլորին՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան առթիվ:

Ընդունեք Քրիստոսին, թե՝ ոչ, Նա կա, Նա ծնվել է, Նա մեռել է, բայց հարություն է առել: Նա սիրում է ինձ ու քեզ, Նա փրկություն է պարգևում ինձ ու քեզ: Փրկություն՝ մահից: Նա հավիտենական կյանք է տալիս մեզ որպես ընծա: Մեզանից պահանջվում է միայն հավատալ: Հավատալ, որ Նա սիրում է մեզ ու փրկում է մեզ:

Այս Նոր տարում թող Քրիստոսի լույսը փարոսի պես առաջնորդի բոլորիս, մեր ժողովրդին, մեր պետությանը:

Թող Տերը ների նախորդ տարում մեր գործած բոլոր մեծ ու փոքր, անձնական ու համընդհանուր մեղքերը, ու մաքուր սիրտ պարգևի բոլորիս, որպեսզի ապրենք Իրեն հաճելի կյանքով ու արժանանանք Իր առատ օրհնություններին:

Շնորհավոր…

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ