Protestant.am կայքի մեկնաբան Սուրեն Սահակյանի տոնական ուղերձը

879
Suren Sahakyan

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Միմյանց ամանորյա մաղթանքներ հղելիս մենք առավել հաճախ հնչեցնում ենք ցանկություններ, որոնց իրականացումը մեզնից կախված չէ:

Բայց եկե՛ք այս տարի մեզնից կախված ամեն ինչ լավագույնս անենք, մնացածն էլ թողնենք Աստծո բարեհաճությանը՝ ամեն բանում ապավինելով միմիայն Նրան և ոչ թե մարդկանց, իրավիճակներին, պատահականություններին կամ, ինչպես Վահան Տերյանը կասեր՝ «բարի կուռքերին»:

Բոլորս սպասում ենք փոփոխությունների, բայց նախ մենք պետք է փոխվենք՝ ամեն մեկս: Սա է ցույց տալիս պատմությունը, և որ ավելի կարևոր է՝ այսպես է ասում Աստվածաշունչը:

«Եթե Իմ ժողովուրդը, որի վրա կանչված է Իմ անունը, խոնարհվի, աղոթք անի և Իմ երեսը փնտրի ու իր չար ճամփաներից ետ դառնա, այն ժամանակ Ես կլսեմ երկնքից, կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը» (Բ Մնացորդաց 7.14):

Մեր ողջ էությամբ խոնարհվենք Աստծո առաջ, և Նա անշուշտ կբարձրացնի մեզ: Գոհանանք, համբերենք, չտրտնջանք, սովորենք տեսնել գեղեցիկը և գնահատենք միմյանց: Իրար բարձրացնող լինենք, իրար հույս տանք, քանի որ մեր ազգն այսօր դրա կարիքն ունի ավելի, քան երբևէ:

Կարիք կա իսկապես սրտանց միաբանվելու՝ փնտրելով ոչ թե սեփական շահը, այլ դիմացինինը:

Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ և Աստծո սիրով լի 2016 թվական ամենքիս:

Սրտանց աղոթքով՝
Ձեր՝ Սուրեն Սահակյան

Մեկնաբանություններ