Protestant.am-ը զրուցել է հոգևոր երգերի հեղինակ կատարող Խաչատուր Չոբանյանի հետ

1033

Սիրված երգիչ Խաչատուր Չոբանյանի հետ զրուցեցինք Սալբի Քելեշյանի հետ օրերս թողարկված սուրբծննդյան զուգերգի մասին։ 

Չէ՞ որ այն Ծննդյան սուրբ գիշերը
Հանդիպում են երկինքն ու երկիրը․․․

Խաչատո՛ւր, ինչպե՞ս ծնվեց այս զուգերգի գաղափարը:

Սովորաբար, երբ ծնվում է երգը, արդեն երգի ընթացքն ու հետագան նախանշվում է։ Երբ արդեն երգը գրեցի վերջացրի, աղոթում էի և սրտումս զգացի, որ այս երգը միայնակ չպետք է երգեմ։ Ամենահարմար տարբերակը Սալբին էր։

Սալբի քրոջ հետ վաղուց եմ ցանկացել դուետ ունենալ, բայց առիթ դեռ չէր եղել։ Ահա և իր ժամանակին առիթը Աստված տվեց։

Սա Ձեր առաջի՞ն համատեղ աշխատանքն է:
Այո՛, սա մեր առաջին, բայց հուսամ՝ ոչ վերջին համատեղ գործն է։

Ինչպիսի՞ ուղերձ եք ցանկանում հղել այս կատարումով:

Այս երգի ուղերձը հետևյալն է. մարդկանց ուշադրությունը կերուխումի «սուրբ ծնունդե-ից դարձնել ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՎԵՏԻՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻՆ!!!

Ի՞նչ ակնկալել հետագայում Սալբի-Խաչատուր դուետից, սպասվո՞ւմ են արդյոք նոր նախագծեր:

Ինձ միշտ դուր են եկել քրիստոնեական երգիչերի դուետների գաղափարը, որովհետև դրա մեջ միաբանություն է երևում, որը շատ մեծ դրական ազդեցություն է ունենում Քրիստոսի Մարմնի վրա։

Սալբի քրոջ հետ դեռ կոնկրետ համատեղ ծրագրեր չունենք, բայց հարմար պահին ես առիթը բաց չեմ թողնի։ Ի միջայլոց հրաշալի անձնավորություն է, շատ հասկացող, պրոֆեսսիոնալ, ու ես միշտ ուրախ կլինեմ նրա հետ աշխատել։

Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

Ընթերցողներին՝ մեզ բոլորիս, մաղթում եմ, որ Քրիստոսին ու Նրա Խոսքը պահենք մեր ուշադրության ու տեսադաշտի կենտրոնում։ Մնացած ամեն բան լավ կլինի…

Զրուցեց Գոռ Կարապետյանը

Մեկնաբանություններ