Protestant.am կայքի խմբագիր Գոռ Կարապետյանի Սուրբծննդյան շնորհավորական ուղերձը

543
Gor Karapetyan

«Սովորեցրու մեզ, որ այնպես համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք». Սաղմոս 90.12:

Իմաստությունն ուղղակիորեն կապված է ժամանակի ճանաչման ու ճիշտ գնահատաման հետ։ Գիրքը լի է ժամանակի հետ խելացի վարվելու մասին հորդորներով ու կոչերով։ Ինչո՞ւ, որովհետև դա շատ կարևոր է ու միշտ արդիական։

«Ամեն բանի ժամանակ կա». Ժողովող 3.3:

Մենք պետք է գիտացենք՝ ինչպիսի ժամանակներում ենք ապրում և գործենք դրան համպատասխան։

Միգուցե փոքր-ինչ լուրջ է տոնական ուղերձի համար, բայց սա բխում է իմ սրտից և այն խմբագրել չեմ կարող․․․

Դու հաճախ ես ափսոսում անցյալի համար, անցյալ օրերի, անցյալ կարգավիճակի ու ժամանակների համար։

Երիտասարդ տարիքում երբեմն երանությամբ դպրոցական ժամանակներն ես հիշում։

Հասուն տարիքում ափսոսում ես ուսանողոական բուռն ու ակտիվ տարիների համար։

Տարեց ժամանակ հիշում ես ակտիվ գուծունեության ժամանակները։

Ու այսպես շարունակ թեև գնում ես առաջ, բայց հետհայաց նետելով անցյալին՝ դժվարությամբ ես բաժանվում դրանից, ափսոսում ու երբեմն երանությամբ հիշում։

Ժամանակ։

Մենք ափսոսում ենք անցյալ ու ճիշտ չօգտագործված ժամանակների համար։

Մենք ափսոսում ենք բաց թողնված հնարավորությունների համար։

Ներկա տարիքում արդեն կուտակած փորձով հասկանում ենք, թե ինչե՜ր կարող էինք անել, եթե նորից նման հնարավորություններ տրվեին․ որքան հարաբերություններ կշտկվեին, որքան սխալներ չէին գործվի, որքան գրքեր կընթերցվեին, որքան ավելի շատ ժամանակ կտրամադրեինք Տիրոջն ու ընտանիքն, որքա՜ն ․․․

Այսօր տոն է։ Սուրբ Ծնունդ և Նոր տարի։

Իմ շնորհավորանքն այնքան մաղթանք չէ, որքան կոչ, որոշման կոչ։

Միգուցե տարիներ հետո էլ ափսոսանքով հենց այս ժամանակները կհիշենք ու երանի կտանք, միգուցե այս ժամանակի չօգտագործված ու անդառնալիորեն արդեն բաց թողնված հնարավորությունների համար կզղջանք, միգուցե․․․ բայց իմաստությունը կայանում է ժամերն ու ժամանակները ու դրանից բխող հնարավորությունները ճիշտ գնահատելու մեջ։

Իմ կոչն է, որպեսզի գնահատես ներկա ժամանակը, քեզ տրված ներկա բոլոր հնարավորությունները և օգտագործես դրանք  ամբողջությամբ, նույնիսկ առաջ ընկնես այդ ժամանակից, քանի որ գիտենք՝ մեծ հաշվով ինչ է լինելու «ապագայում», և մեր ներկան պայմանավորենք հենց այդ «ապագայով»։

«Արդ նայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվեք. ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստուններ. գնեցեք ժամանակը. որ օրերը չար են: Նրա համար մի եղեք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը» (Եփեսացիս 5։15-17)

Իմաստությունն ու ժամանակն ուղիղ կապի մեջ են, իսկ ժամանակները՝ Տիրոջ ձեռքերում։

Մենք կանգնած են հին ու նոր տարիների, ժամանակների հենց սահմանագծին։

Որոշի՛ր այս տարի ավելի իմաստուն լինել, որոշի՛ր օգտագործել բոլոր ներկա հնարավորությունները, որոշի՛ր տեղ չթողնել հետագա տարիներին 2016-ը ափսոսանքով հիշելու համար։

«Գնեցեք ժամանակը», գնի՛ր 2016-ը։

Ընդունի՛ր այն որպես նվազող կապիտալ և ճիշտ ներդրում կատարի՛ր։

Ներ դի՛ր այն Տիրոջ հետ ավելի խորը, մտերմիկ ու ծածուկ հարաբերություներ կառուցելու մեջ։

Ներ դի՛ր այն ընտանիքիդ հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու մեջ։

Ներ դի՛ր այն Եկեղեցում ավելի շատ ծառայելու, մարդկանց օգնելու ու բարձրացնելու մեջ։

Ներ դի՛ր այն ինքնազարգացման ու կրթվելու մեջ։

Ներ դի՛ր այն կարդալու, ուսումնասիրելու ու բացահայտելու մեջ։

Արա՛ այս ամենը 2016 թվականին և այլևս երբեք առիթ չես ունենա անցյալն ափսոսանքով հիշելու համար։

Սիրում եմ ձեզ, օրհնում եմ ձեզ, միասին կլինենք հավիտյան․․․

Շնորհավորում եմ մեր Տիրոջ Սուրբ ծննդյան և Նոր տարին որպես նոր հնարավորություն ընդունելու առթիվ։

Ջերմագին սիրով՝
Գոռ Կարապետյան

Մեկնաբանություններ