Այսօր քայլդ ճիշտ գցիր, որ վաղը զղջալու կարիք չունենաս

284
Ճիշտ քայլեր

Սիրելի երիտասա՛րդ, եթե դու մտադրվել ես մասնակցել մոտակա օրերին տեղի ունեցող հելոուին կոչված խառնաշփոթին, կամ նախապատրաստվում ես գնել տոնի համար նախատեսված կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների դիմակներ, ու սատանայական հագուստներ, ապա կա՛նգ առ մի պահ, և խորհի՛ր, դու գիտե՞ս արդյոք քո ազգային ու եկեղեցական բոլոր տոներն ու նրանց նշանակությունը:

Հաղո՞րդ ես արդյոք քո սեփականին, որը բարությունից բացի ոչ մի հեռահար նպատակ չունի:

Եթե այո՛, տեղյակ ես ու հաղորդ, ուրեմն օտար է քեզ համար այդ սարսափը:
Իսկ եթե ոչ, հաղորդ չես քոնին, առավել պետք չունես մասնակցելու մի բանի, որը անտեսանելի ձևով հարվածելու է քեզ:

Նախ ճանաչիր քոնը:

Դու ազատ ես քո քայլերի մեջ, սակայն ամեն ինչ չէ, որ օգտակար է քեզ: Ընդհակառակը՝ գնա այդ օրը եկեղեցի և աղոթիր բոլոր նրանց համար, ովքեր անգիտակցաբար մասնակցեցին սատանայի տոնին և ջուր լցրեցի նրանց ջրաղացին, ովքեր ներմուծել են այդ ախտը Հայաստան:

Այսօր քայլդ ճիշտ գցիր, որ վաղը զղջալու կարիք չունենաս…

Ամուր հաստատիր քո մեջ քո ազգայինը, որ օտարածին հոգեկործան երևույթները տեղ չգտնեն քո մեջ:

Ծովիկ Դավթյան

Մեկնաբանություններ