Քվեարկի՛ր, որպեսզի Եվրատեսիլի բեմից հնչի Աստծո անունը

2730

Օրերս Լատվիայում ընթանում է «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի ընտրական փուլը, որի եզրափակիչը կայանալու է այսօր։

Եզրափակիչ հասած 4 մասնակիցներից մեկը Լատվիայի «Նոր Սերունդ» եկեղեցու փառաբանության ավագ ծառայող Սանտա Դանիլեվիչան է։

Որոշ ժամանակ առաջ Սանտան մի երգ է գրել Աստծո մասին և որոշել այն ներկայացնել տեղական SUPERNOVA երգի մրցույթին, որպեսզի կարողանա մասնակել և ներկայացնել իր երկիրը Կիևում կայանալիք Եվրատեսիլ 2017֊ում։ Մրցույթի կազմակերպիչները պնդում էին, որպեսզի նա փոխի իր երգը և առաջարկել էին ներկայանալ մեկ այլ երգով, որի վերնագիրն է «Դևերն իմ մտքում»։ Սանտան հրաժարվեց՝ նշելով, որ եթե նրան չթույլատրեն ներկայանալ իր երգով, ապա նա կհրաժարվի մասնակցել մրցույթին։

Այսօր նա Եվրատեսիլի ընտրակալ փուլի լավագույն քառյակում է։

Ամեն անգամ հարցազրույցներ տալիս Սանտան պատմում է Տիրոջ մեծության և փառքի մասին։ Սա էլ առիթ է դառնում, որպեսզի շատ քրիստոնյաներ միաբանվեն և օգնեն որպեսզի Աստծո մասին պատմող երգը հնչի Եվրոպայի ամենալայնամաշտաբ բեմից։ Անգամ Լատվիայի Կաթոլիկ եկեղեցու կարդինալ Յանիս Պույատսը վերջերս հրավիրել է Սանտային իր մոտ և ասել «Սանտայի երգը կարող է լինել պատմության մեջ մեր միակ հնարավորությունը, որպեսզի Եվրատեսիլի մեծ բեմում հնչի երգ՝ Աստծո մասին»։

Երգի վերնագիրն է «Քո Շունչը»: Քանի որ մրցույթի քվեարկությունը անցկացվում է միջազգային մասշտաբով մենք ևս հնարավորություն ունենք քվեարկելու և օգնելու, որպեսզի քրիստոնյա կատարողը մասնակցություն ունենա և բարձրացնի Աստծո փառքը այսպիսի մեծ բեմում։

ԿԱՅՔՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ։ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ։

Եվրատեսիլ 2017֊ի լատվիական ընտրական փուլի եզրափակչի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այսօր՝ Երևանի ժամանակով 23։25֊ին, այս հղումով՝ http://supernova.lsm.lv/live-stream/supernova-live

Ուղիղ հերառձակման ընթացքում Սանտա Դանելեվիչայի օգտին արտասահմանից կարելի է քվեարկել Ֆեյսբուքի, Թվիթերի և draugiem.lv սոցիալական ցանցերում անձնական էջի միջոցով։

Քվեարկության պաշտոնական բացումից հետո 10 րոպեի ընթացքում հարկավոր է՝
1․ Մտնել և տեղում թարմացնել(refresh) հետևյալ հղումը՝ http://supernova.lsm.lv/balsojums/
2․ Ընտրել Սանտա Դանելեվիչա (Santa Danelevica “Your Breath”)
3․ Սեղմել «Քվեարկել» կոճակը (BALSOT)
4․ Էկրանի վրա կհայտնվի առաջարկ մուտք գործել ձեր օրինակ ֆեյսբուքի անձնական էջը։ Ձեր ձայնը պաշտոնապես կարձանագրվի միայն ֆեյսբուքյան էջ մտնելուց հետո։
5․ Դուրս եկեք ֆեյսբուքից
6․ Կրկին թարմացրեք այս էջը http://supernova.lsm.lv/balsojums/ և կարող եք կրկին քվեարկել Twitter և draugiem.lv֊ի օգնությամբ։

Սանտա Դանիլեվիչա ֊ Your Breath
Երաժշտություն ֊ Սանտա Դանիլեվիչա, Պյոտրս Ստրոկովս
Խոսքեր ֊ Սանտա Դանիլեվիչա

There is something new that I want
Turns out I’m part of your heart
Now I want to know your will
I strive to make the heaven so real

Your breath is in me, from now I can breathe
You destroyed every darkness in my broken heart
Your love burns inside, I can’t hold, it breaks out
It’s time to surrender and cry out to creator

It was so sad and I didn’t expect
Your breath becomes sweeping like wind around me
Then I saw your hand and you show me the way
And now I’m here, I’m standing here

Your breath is in me, from now I can breathe
You destroyed every darkness in my broken heart
Your love burns inside, I can’t hold, it breaks out
It’s time to surrender and cry out to creator

Your breath is in me, from now I can breathe
You destroyed every darkness in my broken heart
Your love burns inside, I can’t hold, it breaks out
It’s time to surrender before king of majesty

Your breath is in me, oh…
Hey… oh…

There is something new that I want
Turns out we’re part of your heart

Պատրաստեցին Աննա Բարսեղյանը և Կարո Հովակիմյանը

Մեկնաբանություններ