Ռեալ արժևորի՛ր ունեցածդ. Գրիգոր Սիմոնյան

362

Փոթորիկները՝ ալեկոծությունները, գալիս են ինչ-որ բաներ տանելու համար:

Եթե դու ճիշտ հասկանաս, թե ինչ պետք է տաս, որ փոթորիկը տանի Քո նավից, դու ոչ միայն կպահպանես Քո կյանքն ու Քեզ համար թանկ բաները, այլև կօգտագործես փոթորիկը մեր բաձրանալու համար:

Տու՛ր նրան այն, ինչ խանգարում է Քեզ առաջ գնալ, ազատի՛ր նավդ ավելորդ բեռներից, որպեսզի նավը չխորտակվի ծանրությունից, այլապես հենց բեռները կկործանեն Քեզ և ոչ թե փոթորիկը: Իսկ եթե հասկանաս գաղտնիքը, Քո անցած ճանապարհը օրինակ կլինի մյուսների համար:

Դարեր շարունակ նավով ծով մտնվող մարդիկ մի պարզ ճշմարտություն գիտեն. որպեսզի փրկեն նավն ալեկոծության ժամանակ, այն պետք է բեռնաթափել: Սկզբում մարդիկ ծովն էին նետում այն, ինչ գերանհրաժեշտ չէ, մեր կյանքում էլ է այդպես, իսկ վերջում՝ նրանք նույնիսկ պարենը նետում էին, որպեսզի փրկվեն և հասնեն նպատակակետին:

Ռեալ արժևորի՛ր ունեցածդ, որպեսզի դժվար պահին իմանաս ինչն ես տալու, որ փոթորիկը տանի:

 Գրիգոր Սիմոնյան

Մեկնաբանություններ