Սաղմոսաց երեկո «Վերնատուն» եկեղեցում

631

Փետրվարի 9-ին Երևանի ԱՀՔ «Վերնատուն» եկեղեցու փառաբանության ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել էր գեղեցիկ երկրպագության երեկո:

Ողջ երեկոյի ընթացքում ներկաներն ունկնդրեցին շուրջ 2 տասնյակ սաղմոսներ, որոնք փառաբանության ու երկրպագության գեղեցիկ երգ-աղոթքներ են:

Բացի երգերից ու սաղմոսներից, ներկաները լսեցին նաև փաստեր «Սաղմոսաց» գրքի մասին, իսկ երեկոյի ավարտին փառաբանության ծառայության ավագ Արթուր Աղեկյանը խոսեց փառաբանության կարևորության, դերի ու անհրաժեշտության մասին:

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ