«Աստծո ժողովուրդ» եկեղեցու կայքը գրում է.
Այս օրերում «Աստծո ժողովուրդ» եկեղեցու երիտասարդաց հովիվ Սամվել Խառատյանը ծառայողական այցով գտնվում է Եվրոպայում:
Օրեր առաջ նա հզոր ծառայություններ է անցկացրել Գերմանիայի Գիզեն քաղաքի և հարակից շրջանների ռուսական եկեղեցիներում:
Այժմ հովիվ Սամվելը Քոբլենց քաղաքում է: Այստեղ նա ջանում է միաբանել մեր հայրենակիցներին, ինչն այդքան էլ հեշտ չէ. անգամ հենց տեղի հայությունը վկայում է, թե դա անհնարին է:
— Աղոթում ու սպասում եմ, — ասում է Սամվել եղբայրը:
Առաջիկա կիրակի ևս նա հրավիրված է քարոզելու տեղի եկեղեցիներից մեկում:
Մեզ հետ զրույցի վերջում Սամվել եղբայրը նշեց, որ մոտակա օրերին լինելու է Հոլանդիայում և հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 24-ին: Նաև հորդորեց` արթո՛ւն կացեք և աղոթք արե՛ք…
Իսկապես, լինե՛նք աղոթող բանակ մեր սիրելի եղբոր համար` աստվածատուր զորությամբ հաղթահարելու ամեն դժվարություն և կատարելու Տիրոջ գործը:
Սամվել Խառատյանի շրջագայության լուսանկարները այստեղ են:
Աղբյուր` pogarm.org