SARF-ը սիրիահայերի համար հանգանակել է 1.2 մլն դոլար

197

Սիրիայի հայ օգնության հիմնադրամը (SARF) նախօրեին կազմակերպած «Փրկիր կյանք» հեռուստամարաթոնի միջոցով հանգանակել է ավելի քան 1,2 միլիոն ԱՄՆ դոլար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը։

Շուրջ 6 ժամ տևած հանգանակության հեռարձակման ժամանակ ելույթ են ունեցել ամերիկահայ համայնքի, դպրոցների ու տարատեսակ կառույցների ներկայացուցիչներ՝ հորդորելով օգնել Սիրիայի պատերազմական իրադրության մեջ գտնվող հայերին։

Հ․Գ․ Սիրիայի հայ օգնության հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի կողմից։

Աղբյուր՝ amaa.am

Մեկնաբանություններ