«Սավառնելով արծվի պես». ԽԱՉՄԵՐՈՒԿ նախաձեռնության ուսանողական առաջնորդական համաժողով

394

«Խաչմերուկ» նախաձեռնությունը հրավիրում է քրիստոնյա ուսանողներին մասնակցելու «Սավառնելով արծվի պես» ուսանողական առաջնորդական համաժողովին:

Համաժողովի ընթացքում կսովորենք, թե ինչպես արդյունավետ ծառայել ուսանողական տարիների ընթացքում, լինել արծվի նման հզոր՝ սավառնելով Տիրոջ սիրո ու շնորհքի մեջ:

Համաժողովը Ձեզ հնարավորություն կտա հասկանալու ու ճանաչելու.

  • Աստծո զորությունը քեզանում
  • Քո կանչվածությունը քո շրջապատում
  • Այն փոփոխությունները, որոնք դու կարող ես բերել քո ուսման վայրում:

Մեր գլխավոր խոսնակը կլինի վերապատվելի Բոբ Գրելմանը (Գիտությունների դոկտոր Trinity Միջազգային Համալսարանում), ով ձեռնադրված հովիվ է: Ավելի քան 40 տարի ծառայել է որպես հովիվ ու աշխատել է ԱՄՆ-ի Միջբուհական Քրիստոնեական Ընկերակցությունում (InterVarsity Christian Fellowship)՝ որպես Աստվածաշնչի ուսուցման ու դասավանդման մասնագետ: Նա և իր կինը՝ Պատրիսիան, 9 տարի ապրել են Կիևում, ծառայել են Ավետարանական Ուսանողների Միջազգային Ընկերակցությունում (IFES)՝ վերապատրաստելով նախկին սովետական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում առկա նմանատիպ կազմակերպությունների աշխատողներին ու ուսանողներին: Այժմ նա ճամփորդում է Եվրասիական երկրներով ու վերապատրաստում է քրիստոնյա ուսանողներին ավետարանչության, աշակերտության ու Աստվածաշնչի ուսուցման ոլորտներում:

  • Որտե՞ղ. Ծաղկաձորում, ԵՊՀ-ի հանգստյան տուն
  • Ե՞րբ. Մարտի 3-5, 2017թ
  • Որքա՞ն արժե մասնակցության գումարը. 4.000 դրամ
  • Գրանցման վերջնաժամկետը՝ 27 Փետրվարի, 2017թ
  • Գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ համարներով՝ +374 98 37 76 65, +374 77 76 20 64 կամ գրել h.tosunyan@crossroad.am էլ. Հասցեով:

Բաց մի՛ թողեք քրիստոնյա նոր ընկերներ ձեռք բերելու, ՀՀ-ում սովորող միջազգային ուսանողների հետ ծանոթանալու, Աստվածաշնչյան կարևոր գիտելիքներ ձեռք բերելու այս յուրօրինակ հնարավորությունը: Համաժողովը կօգնի ձեզ աճել ու թարմանալ հոգևոր կյանքում, ընդլայնել ձեր մտահորիզոնը, դառնալ նախաձեռնող ու համարձակ: Համաժողովի ընթացքում ձեռք բերած յուրաքանչյուր հմտություն և գիտելիք հնարավորություն կտա նոր մտքերով և ավելի արդյունավետ կերպով ծառայել Ձեր եկեղեցում: Համաժողովից հետո դուք կարող եք նաև միանալ Խաչմերուկ Նախաձեռնությանը՝ կամավոր աշխատանքներ կատարելով կամ ուսանող-առաջնորդ դառնալով: Սիրով սպասում ենք։

 «Խաչմերուկ» նախաձեռնություն

Մեկնաբանություններ