«Սերմնացան» ամսագրի բացառիկ հարցազրույցն ավետարանիչ Ռայնհարդ Բոնկեի հետ

1133

«Սերմնացան» ամսագրում կարդում ենք․

Համացանցի միջոցով կապ հաստատեցինք հայտնի ավետարանիչ, Աստծո նվիրյալ և օծյալ ծառաներից մեկի՝ Ռայնհարդ Բոնկեի հետ, ով սիրով համաձայնվեց պատասխանել մեր մի քանի հարցերին: Վստահ ենք, այն մեծ օրհնություն կլինի մեր ընթերցողի համար:

Bonnke7Ռայնհարդ Բոնկե անունը ասոցացվում է արթնության, ապաշխարության և ժողովների հետ: Ինչպե՞ս ամեն բան սկսվեց:

Դեռևս տասը տարեկանից սկսած՝ ես բոլորին ասում էի, որ միսիոներ եմ լինելու Աֆրիկայում: Ամեն բան կարծում եմ սկսվեց այստեղից. Մի օր ես վերցրի կիթառը և գնացի Գլուկշտատ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը: Բավականին երկար ժամանակ երգեցի այնտեղ, և վերջապես, մի փոքրիկ խումբ հավաքվեց իմ շուրջը: Այդ ժամանակ ես բացեցի Աստվածաշունչը և սկսեցի քարոզել: Ի զարմանս ինձ մի մարդ ծնկի եկավ և ապաշխարության աղոթք արեց հենց այնտեղ՝ փողոցում: Հիշում եմ, վազելով գնացի տուն և բացականչեցի. «Հայրի՜կ, ստացվե՜ց»: Սուրբ Հոգին իրոք մեզ զորություն է տալիս քարոզելու:

Ես շարունակեցի ավետարանչությամբ զբաղվել, և Տերը մի օր իմ ընտանիքին Լիզոտո կանչեց, որտեղ էլ ծնունդ առավ «CFaN» (Քրիստոսը բոլոր ազգերի համար) տպարանը:

1973թ. Ես մի տեսիլք տեսա. «Աֆրիկան՝ արյամբ լցվա»: Այն շրջադարձային եղավ ինձ համար: Ես տեսա Աֆրիկայի քարտեզը: Ոչ թե Հարավային Աֆրիկան, որ թե Լիզոտոն, ոչ էլ Յոհանեսբուրգը, այլ ամբողջ մայրցամաքը: Քարտեզը սկսվեց ողողվել և ծածկվել արյամբ: Ես տագնապեցի ու մտածեցի, որ դա հաստատ վերջին օրերի հետ կապված ինչ-որ բռնության նշան էր՝  հավանաբար կոմունիստական հեղափոխություն: Այնուհետև Սուրբ Հոգին շշնջաց ինձ, որ այն, ինչպես տեսա, Հիսուսի արյունն էր – սարսափելի բռնության արդյունքում Նրա արյունը 2,000 տարի առաջ էր թափվել խաչի վրա: Սակայն այնուհետև ես լսեցի հետևյալ խոսքերը.«Աֆրիկան փրկվելու է»:

bonke3

Ե՞րբ և ինչպե՞ս ծնվեց «Քրիստոսը բոլոր ազգերի համա» կազմակերպությունը: Ինչպիսի՞ն էին Ձեր առաջին ավետարանչական ժողովները:

1974թ. Ծնվեց «Քրիստոսը բոլոր ազգերի համար» ավետարանչական կազմակերպությունը, և փոքրիկ թիմ հավաքվեց շուրջը՝ Աֆրիկայի ազգերին ավետարանելու համար: Խոսքը քարոզելու արդյունքում բազում հոգիներ էին փրկվում և ի լրումն ամենի մարդիկ բժշկվում էին ամեն տեսակի հիվանդություններից:

Հնազանդվելով Տիրոջից ստացված խոսքին՝ ես իմ փոքրիկ թիմով Բոթսվանայի Գաբերոնես քաղաքի ազգային մարզադաշտ ուղևորվեցի՝ ավետարանչական համաքաղաքային ժողով անցկացնելու նպատակով: Թեև ես երբևէ նախկինում չէի քարոզել մարզադաշտում, սակայն վստահ էի, որ Աստված հրաշք կանի: Դիմեցի տեղի եկեղեցիներին ինձ օգնելու և աջակցելու համար, սակայն  նրանք մեկը մյուսի ետևից մերժեցին և հրաժարվեցին իրենց մասնակցությունից՝ երևի մտածելով, թե ով է այդ անհայտ քարոզիչը և ինչու է նա այդքան խանդավառված այդ բացահայտ անհնարին գաղափարով:

Համագործակցեց ինձ հետ միայն մի փոքրիկ համայնք: Եկավ ժողովների ժամանակը. Կարող եք պատկերացնել իմ հիասթափությունը, երբ առաջին ժողովին եկավ ընդամենը հարյուր հոգի: Հուսահատեցնող էր… Վարձել բազմահազարանոց մարզադաշտ ու քարոզել հարյուր հոգու՞: Այնուամենայնիվ, ես քարոզեցի այնպես, ասես թե այդ վայրը լեփ-լեցուն էր և ի զարմանս ինձ՝ ընդամենը մի քանի րոպե անց համայնքից մի մարդ ոտքի ցատկեց և սկսեց բղավել. «ես հենց նոր բժշկվեց»: Սա կրկնեց հինգ անգամ, և մյուսներն էլ սկսեցին նույնը կրկնել, որի արդյունքում ցնծության փառաբանություն բարձրացավ:

bonke2Այն լուրը, որ Աստված հրաշքներ է գործում մարզադաշտում, շուտով տարածվեց քաղաքով մեկ և վերջին ժողովի ժամանակ՝ իմ ծառայության այդ կարճ ժամանակահատվածում առաջին անգամ ես քարոզեցի լեփ-լեցուն մարզադաշտում: Հազարավոր մարդիկ առաջ սլացան իրենց մեղքերի համար ներում ստանալու, հարյուրավորները բժշկվեցին և հազարավորները մկրտվեցին Սուրբ հոգով, և սա դեռ սկիզբն էր: Տասներկու տարի անց Բոթսվանա վերադառնալով մի մեծ հարանվանության առաջնորդ ինձ վկայեց, որ իր եկեղեցու ներկայիս հովիվների ութսուն տոկոսը ապաշխարել է Գաբերոնեսի առաջին ավետարանչության ժամանակ:

Իրադարձություններն արագ էին զարգանում: Շուտով կառուցվեց տասը հազար նստատեղով դեղին վրանը և ծառայության պտուղները սկսեցին աճել: Հետևողական խնամքի խմբեր ձևավորվեցին, ովքեր նորադարձներին առաջնորդում էին տեղական եկեղեցիներ: Նախապատրաստական թիմերը սկսեցին ծառայության թիմից առաջ ճամփորդելով հող պատրաստել հունձքի համար: Շատ չանցած ավելի մեծ վրան ունենալու կարիքը գործնականի վերածվեց, քանի որ Տիրոջից խոսք եղավ ամենամեծ վրանը կառուցելու համար, այն երեսունչորս հազար նստատեղ պետք է ունենար: Այն այնքան մեծ էր, որ միանգամից կարող էր, պարունակել երեք ֆուտբոլային դաշտեր, իսկ կայմերն այնքան բարձր էին, ասես վեց հարկանի շենքեր լինեին: «Մեծ վրանը» մի հսկա էր բոլոր առումներով: Այն կանգնած էր ինչպես հսկայական բերքաքաղ կոմբայն, որը պատրաստ էր առաջ սլանալ դեպի Աֆրիկայի հունձքով հասունացած դաշտերը:

Երկու տարի չանցած այս հսկայական վրանն այլևս չէր կարող տեղավորել այն հոծ բազմություններին, ովքեր մասնակցում էին մասսայական ավետարանչություններին:

Մալավիում կայացած ժողովից հետո այդ մեծ վրանը գործածելու անհրաժեշտություն այլևս չեղավ, քանի որ միայն մեկ հանդիպման ժամանակ մասնակցեց 150.000 հոգի, որը չորս անգամ գերազանցում էր մեծ վրանի կարողությանը: Բացօթյա ավետարանչությունները դարձան օրվա պահանջ, քանի որ հարյուր հազարավոր մարդիկ էին մասնակցում մեկ ժողովին: Նիգերիայում ավետարանչություններից մեկի ժամանակ 1,600,000 հոգի էր եկել, իսկ հինգ օրերի ավետարանչություններին մասնակիցների ընդհանուր թիվը վեց միլիոն էր կազմում: Այս ավետարանչական ժառայության սկզբից սկսած՝ Աստծո ողորմությամբ և Նրա առաջնորդությամբ միայն Աֆրիկայում դեմ առ դեմ քարոզել եմ միլիոնավոր մարդկանց, և այդ հսկայական թվից մոտ յոթանասունչորս միլիոնը արձագանքել է փրկության կոչին՝ լրացնելով Քրիստոսին ընդունելու որոշման քարտերը և ընգրկվելով եկեղեցու հետևողական խնամքի ծրագրերի մեջ:

bonke6Ինչպե՞ս եք պատրաստվում հաջորդ ավետարանչական արշավին: Պատմեք մեզ ձեր նախապատրաստական աշխատանքների մասին:

«Քրիստոսը բոլոր ազգերի համար» կազմակերպությունը ժողովներ է կազմակերպում տեղական եկեղեցիների խնդրանքով, որոնք ավետարանչություն են ուզում իրականացնել իրենց համայնքում, և ամենակարևորը՝ հետևում ենք Աստծո կոչին, Երբ մենք ուզում ենք, որ Աստված մեզ ուղղորդում է գնալու մի որևէ կոնկրետ վայր և մենք էլ բավարար աջակցություն ունենք այնտեղ հաջողությամբ ժողով կազմակերպելու համար, այդ ժամանակ մենք սկսում ենք աշխատել այդ եկեղեցիների հետ (տարբեր հարանվանություններից)՝ միջոցառման համար տեղական հսկողություն հաստատելով, այսինքն՝ ավետարանչության համար պատասխանատու անձ՝ տնօրեն կամ տնօրենի խորհուրդ նշանակելով  (որը բաղկացած է տեղական եկեղեցուց և քրիստոնյա առաջնորդներից): Մենք բյուջե ենք ստեղծում միջոցառման համար, ներգրավվում ենք այլ եկեղեցիների և կամավորներ ենք պատրաստում միջոցառմանը ծառայելու համար: Միջոցառման ծախսերը մասամբ հոգում է «Քրիստոսը բոլոր ազգերի համար» կազմակերպությունը, մասամբ էլ այն հովանավորվում է նվիրատվությունների ու մասնակից եկեղեցիների կողմից տրամադրվող ֆինանսկան աջակցության միջոցով: Ավետարանչական միջոցառումների ժամանակ ևս իրականացվում է նվիրատվություն ըստ ցանկության:

Ինչու՞ Աֆրիկան: Ի՞նչն է պատճառը, որ դուք ընտրեցիք աղքատ և ոչ զարգացած Աֆրիկան:

Պատճառն այն տեսիլքն էր, որի մասին արդեն ասացի: Ես տասը տարեկան էի, երբ Աստված կանչեց ինձ ավետարանը քարոզելու Աֆրիկայում: Այն օրերին, երբ նոր էի սկսել ծառայել Լիզոտոյում, Աստված ինձ մի տեսիլք ցույց տվեց՝ «Աֆրիկան՝ արյամբ լցված»: Թեև այդ ժամանակ իմ ծառայության մեջ շատ քիչ կամ էլ ամենևին ապացույց չկար, որ նման մեծ գաղափարը անգամ հեռու ապագայում հնարավոր է իրականան, այնուամենայնիվ, ես ամուր բռնեցի այդ տեսիլքը և Հիսուսի անունով սկսեցի դավանել այն ու կյանքի կոչել ամբողջ Աֆրիկայով մեկ:

Ի՞նչ կասեք Սուրբ Հոգու մասին: Ո՞րն է Սուրբ Հոգու դերը քրիստոնյաների կյանքում:bonke5

1,500 տարի շարունակ Աստվածաշնչյան չափանիշները և հավատը հիմք են դրել Եվրոպայի և Ամերիկայի կյանքին: Սակայն այդ հավատը ունի ներքին ուժ՝ Սուրբ Հոգու պարգևը: Քրիստոսը մարտահրավեր նետեց Իր հետևորդներին. «ի՞նչ ավելի բան եք անում» (Մատթ. 5:47): Ինչու՞ է նա ակնկալում, որ մենք ավելին անենք, քան թե ուրիշները: Որովհետև Նա հենց այդպես է ծրագրել: Նրա գործը, մահը և հարությունը զորության շրջան գործեցին երկնքի և երկրի միջև, որի հիմքում ընկած է կյանքի և փոփոխության նոր աղբյուրը՝ Սուրբ Հոգին: Հիսուսն ասաց, «Խնդրեցեք և կտվի ձեզ» (Ղուկ. 11:9): Այնուամենային Նա խոսում էր կոնկրետ խնդրվածքի մասին«Արդ եթե դուք, որ չար եք՝ գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանցը, էլ որքան ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են նրանից» (Ղուկ. 11:13): Սուրբ Հոգով լցվելը տարբերակ չէ. Այն առանցքային կարևորություն ունի ճշմարիտ քրիստոնեության համար: Ցավոք սրտի, դարերի ընթացքում Սուրբ Հոգին դարձավ ավելի աղոտ, միստիկական անձ, որին անրադառնում էին դավանանքի մեջ. Սուրբ Հոգու ճշմարտությունը փոխարինվեց շնորհի ճշմարտությամբ: Բայց մենք պետք է հետևենք Սուրբ Հոգին խնդրելու Քրիստոսի պատվերին, որպեսզի ապրենք այն կյանքով, որ Նա է նախատեսել մեզ համար: Լեռան քարոզը և Մեծ Հանձնարարականը անյպիսի նպատակներ է դնում, որոնց անհնարին կլինի հասնել, եթե չլիներ մեր մեջ բնակվող Սուրբ Հոգին: Պողոս առաքյալը ասաց.«Ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլ. 4:13): Դավիթն ասաց. «Իմ Աստծով պարսպից կանցնեմ» (Բ Թագ. 22:30): Պողոսի համար բացարձակապես չկար ոչինչ, որին նա չկարողանար հասնել Քրիստոսով: Հիսուսը Սուրբ Հոգուն դարձրեց հրատապ պահանջ, բայց մեզ վստահեցրեց, որ «Ով որ խնդրում է՝ առնում է» (Ղուկ. 11:10): Ինչ որ տեղի ունեցավ հոգեգալուստի օրը 2,000 տարի առաջ, նույնը պատահեց ինձ համար, երբ ես դեռ երեխա էի: Երբ եկեղեցու հավաքույթի ժամանակ ես Աստծուն կանչեցի, հանկարծ թվաց, թե ամբողջ երկինքը հավաքվել է փոքրիկ մարմնիս մեջ: Առանց հասկանլու, թե ինչ եմ անում, սկսեցի Աստծուն փառավորել լեզուներով, որոնք երբեք չէի սովորել: Անգամ այդ երիտասարդ տարիքում ես հասկացա, որ թեև հոգու մկրտության փորձառությունն անմոռանալի է, սակայն Աստծո նպատակը հատուկ զգացողություններ փոխանցելը չէ: Սուրբ Հոգին անձամբ մուտք է գործում մարդկային մարմնի և արյան մեջ, որպեսզի աստվածային պոտենցիալ շնորհի նրանց, ովքեր ծառայում են Իրեն: Ըստ Աստվածաշնչի Սուրբ Հոգին բնակվում է յուրաքանչյուր վերստին ծնված հավատացյալի մեջ: «Եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Նրանը չէ» (Հռոմ. 8:9): Հիսուսը ասաց. «Նա ձեզ մոտ է մնում և ձեզ հետ կլին» (Հովհ. 14:17): Սակայն Սուրբ Հոգին մեր մեջ հենց այնպես չի բնակվում: Հիսուսը ասաց, որ այս մկրտությունը կամ օծությունը կզորացնի քրիստոնյաներին, որպեսզի Նրա վկաները լինեն  (տես Գործք. 1:8): Սուրբ Հոգին նրանց համարձակություն էր տալու իրենց վկայությունները բաժնեկցելու համար, ինչպես նաև ապացույց-նշաններ և հրաշքներ:

bonke4

Ես գիտեմ, որ որոշների համար քրիստոնեությունը լոկ մակերեսային, մեխանիկական ընթացք է: Ինչպես մեծ նկարչի հին կտավն է կորցնում իր բնական գույնը, երբ լաքի շերտեր են ավելացվում նրան, նույն էլ տեղի է ունենում այն ժամանակ, երբ կրոնավորության և ձևականության շերտեր են պարտադրվում նրան: Սակայն Սուրբ Հոգին հրաշքների վերաբերյալ վիճարկումները և փաստարկները դարձնում է ոչ անհրաժեշտ, որովհետև Նա անում է այն, ինչ մարդիկ են փորձում մերժել: Ապաշխարությունների հետ մեկտեղ շատ հրաշքներ են տեղի ունենում: Սուրբ Հոգու մկրտությունը ոչ միայն արտոնություն է, այլ նաև ներկայիս աշխարհի արթնության գաղտնիքն է, առաքյալների ժամանակից սկսած քրիստոնեական հավատի ամենամեծ տարածումը: Դա պացուցում է, որ Տերը պահում է Իր խոստումը՝ «ջուր պիտի թափեմ ծարավի պես» (Ես. 44:3):

sermnacan2014-2_sermnacan2013-5.qxdԻ՞նչ կմաղթեք «Սերմնացան» ամսագրի ընթերցողին:

Աղոթում եմ, որ Աստված օրհնի այս ամսագրի ընթերցողներին, խոսի ձեզ հետ այս հարցերի ու պատասխանների միջոցով և թող այս փոքրիկ հարցազրույցը, սիրելի ընթերցող, քեզ համար օրհնության պատճառ դառնա:

Հարցազրույցը վարեցին՝
Արտավազդ Թադևոսյանը,
Արմեն Նիազյանը

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ

ԿԻՍՎԵԼ
Նախորդ հոդվածըՍառա
Հաջորդ հոդվածըՍավուղ