Շատերն են այսօր…

433

Շատերն են այսօր փորձում շրջանցել,
Զարտուղի ճամփով Հիսուսին հասնել,
Հեշտասեր սրտով ուզում են միայն
Ձրի վայելքներ, օրհնություն բազում։

Շատերն են այսօր խաչը անտեսում,
Առանց պայքարի պսակ են ուզում,
Տիրել են ուզում, սիրվել են ուզում,
Բայց սիրել, ներել չեն էլ երազում։

Նրանց մի բան է անդադար հուզում,
Սեփական եսն է բարձրաձայն գոչում.
«Ինձ Աստված պետք չէ, Նրան չեմ ձգտում,
Թող ինձ լավ լինի, էլ բան չեմ ուզում»։

Շատերն են այսօր այդ կյանքով ապրում,
Նեղության մեջ են Արարչին հիշում,
Իսկ երբ գործերը լավ են ընթանում,
Սեփական եսն են բարձրաձայն գովում։

Կորուստն են գնում…

Շատերին այսօր սա եմ ես ասում.
-Դուք առանց խաչի այդ ո՞ւր եք գնում,
Առանց խոնարհման և առանց մահի,
Երբեք չեք հասնի Բարձրյալի գահին։

Վազգեն Զոհրաբյան

Մեկնաբանություններ