Սիբիրի գյուղերից մեկի բնակիչը ձյունից եկեղեցի է կառուցել (լուսանկարներ, տեսանյութ)

356

Սիբիրի շրջանի Սոսնովկա գյուղի 41-ամյա բնակիչ Ալեքսանդր Բատյոխտինը 6 շաբաթում 3 մետր բարձրությամբ եկեղեցի է կառուցել:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, եկեղեցին կառուցելու համար տղամարդը 12 խորանարդ մետր թարմ ձյուն է օգտագործել: Նրա համագյուղացիներն այժմ կարող են աղոթել այստեղ և մոմ վառել:

Խնդիրն այն է, որ Սոսնովկայում և մոտակա գյուղերից և ոչ մեկում ոչ մի իրական եկեղեցի չկա, և աղոթելու համար գյուղացիները ստիպված են լինում տասնյակ կիլոմետրեր անցնել` հասնելով Օմսկ քաղաք: Իհարկե, երկար ճանապարհն անցնելը կրկնակի բարդ է տարեցների և հիվանդների համար:

Այս իրավիճակն ստիպել է տղամարդուն մտածել որևէ ելք գտնելու մասին: Արդյունքում նա որոշել է ժամանակավոր եկեղեցի կառուցել: Իր աշխատանքն իրականացնելիս իրեն օգնել է շինարարի երկարամյա փորձը:

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանություններ