Սիդնեյի հայ համայնքը երթ կանցկացնի

441

Slaq.am կայքի տեղեկացմամբ` ապրիլի 24-ին Սիդնեյի հայ համայնքը քաղաքի կենտրոնում արդարության քայլերթ կանցկացնի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Երթին կմասնակցեն Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներ, ինչպես նաև քաղաքական, մշակութային, մարդասիրական կազմակերպություններ, հայկական  համայնքի անդամներ: Ցուցարարները կհավաքվեն Սիդնեյի Հայդ Պարկում, այնուհետեւ կանցնեն քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով: Ցուցարարները  ծաղկեպսակ կդնեն Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի շենքի առջև տեղադրված խաչքարի մոտ:

Խաչքարը տեղադրվել է 1997 թվականին՝ ի հիշատակ մարդկության դեմ իրագործված հանցագործության զոհերի: «Մինչ Ղարաբաղը հետ է մղում Ադրբեջանի հարձակումը, մեր համայնքը պետք է հավաքվի եւ համերաշխություն հայտնի հայրենիքում ապրող իր հայրենակիցներին»–ասված է կազմակերպիչների հայտարարությունում:

ANC-Australia-Sydney-March-for-Justice-1200x1697

Մեկնաբանություններ