Սպասիր քո լուսաբացին

294

Սպասիր քո լուսաբացին

Թե հանդիպի դժվարություն կամ էլ խնդիր անլուծելի,
Թե ակամա կհայտնվի մի փակուղի,
Թե կյանքումդ գիշեր կգա, խավար մթին,
Հույսով սպասիր քո լուսաբացին:

Երբ միայնակ դու կմնաս ճանապարհին,
Գուցե ընկեր ու բարեկամ էլ չեն կանգնի քո թիկունքին,
Թե արևն էլ կխավարի ու շողերը քեզ չեն հասնի,
Հավատով սպասիր քո լուսաբացին:

Առաջ գնալը դժվար կլինի,.
Կյանքիդ իմաստը միգուցե կորչի,
Դառնությունն անգամ թե քեզ պարուրի,
Սիրով սպասիր քո լուսաբացին:

Ու չկասկածես, քիչ էլ համբերի,
Արևը դարձյալ երկինք կհառնի,
Դու մի հանձնվիր, գիշերը կանցնի,
Սպասիր, սպասիր քո լուսաբացին:

Արմեն Նիազյան

Մեկնաբանություններ