Ստեղծվել է Երկրի ինտերակտիվ քարտեզը ՄՏԿ-ի լուսանկարներից (լուսանկարներ)

249

Գեոտեղեկատվական համակարգերի Esri UK ընկերություն-արտադրողը ՄՏԿ-ի տիեզերագնաց Թիմ Փիքի կատարած հարյուրավոր լուսանկարներից օգտվելով ստեղծել է Երկրի ինտերակտիվ քարտեզը, հայտնում է The Guardian-ը: Քարտեզը հասանելի է 2 տարբերակով` երկչափ (բոլոր սարքերի համար) և եռաչափ (PC-ի համար):

Քարտեզի ստեղծման համար օգտագործված լուսանկարների մի մասը հրապարակվել են լրատվամիջոցներում: Դրանցում երևում են Ստամբուլը, Լիսաբոնը, Էթնա հրաբուխը Սիցիլիայում, Իրանի և Պակիստանի սահմանի հրաբուխը, Վոլգա գետը և մոլորակի այլ վայրեր:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ