Սուրբ գիրքը ռեկորդակիր է

609

Սուրբ գիրքը ռեկորդակիր է նաև իր գրելու ժամանակահատվածի տևողությամբ: Աստվածաշունչը կազմող գրքերը գրվել են 1600 տարվա ընթացքում, մ.թ.ա. 15-րդ դարից մինչև մ.թ. 1-ին դարի վերջերը:

Այն աշխարհի միակ գիրքն է, որը գրվել է բազմաթիվ հեղինակների կողմից, չնայած որ նրանցից շատերը չեն ճանաչել իրար և ապրել են պատմական տարբեր ժամանակաշրջաններում: Գրողները եղել են ամենատարբեր մասնագիտության տեր մարդիկ, թագավորներ՝ Դավիթն ու Սողոմոնը, հովիվ՝ Ամովսը, բժիշկ՝ Ղուկասը, ձկնորսներ՝ Պետրոսն ու Հովաննեսը, մարգարեներ՝ Մովսեսը, Եսայան, Դանիելը, զորավար՝ Հեսուն, որոնց թիվը հասնում է քառասունի:

Ապրելով տարբեր ժամանակներում, ունենալով սոցիալական տարբեր կարգավիճակներ, կրթական տարբեր մակարդակ, լինելով տարբեր ազգությունների ու մշակույթի մարդիկ, նրանք ոչ միայն ոչնչով չեն հակասում իրար, այլև լրացնում են: Կարդալով Աստվածաշունչը, ոչ միայն կարող ենք խորը և ամբողջական պատկերացում կազմել՝ աշխարհի և պատմության, բնության ու մարդու, կյանքի և մահվան, այլ նաև ծանոթանալ ու մտերիմ հարաբերություն մշակել Արարչի հետ:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ