Սուրբ Ծննդյան հմայքը. մտքեր Ֆրանցիսկոս Պապի քարոզից

532
Pope Francis

Սբ. Ծնունդին, Աստված ամբողջովին պարգևվում է մեզ հանձին Հիսուս Որդու:

Եվ միմիայն Մարիամի մաքրափայլ սրտի օրինակին հետևելով է, որ կարող ենք իսկապես գնահատել այս «պարգևների պարգևը» և ընդունել փրկության նվերը։

Եկեղեցին չպետք է նկատենք որպես սոսկ կրոնական կառույց, այլ՝ այն պետք է զգանք որպես մի մայր, որը թեև «բծեր ու կնճիռներ» ունի, ամեն դեպքում շարունակում է լինել և մնալ Քրիստոս Տիրոջ կողմից սիրված ու մաքրագործված Հարսը, որ կարողանում է ճանաչել և ընդունել սիրո նշանները, որոնք Աստված իրեն անդադար ուղարկում է։

Եկեղեցին մայր է, որի դռները միշտ բաց են և ձեռքերը տարածված՝ ընդունելու համար բոլորին։ Մանավանդ թե, Եկեղեցու դռները միշտ բաց են այն իմաստով, որ ինքը պետք է դուրս գա իր սեփական դռներից՝ մայրական ժպիտով փնտրելու համար բոլոր հեռավորներին և նրանց առաջնորդելու դեպի Աստծո ողորմությունը։

Սա՛ է Սուրբ Ծննդյան հմայքը։

Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապ

Մեկնաբանություններ