Թենեսի նահանգի սենատը Աստվածաշունչը ճանաչել է պաշտոնական գիրք

342

Ամերիկյան Թենեսի նահանգի օրենսդրական ժողովը`սենատը Աստվածաշունչը հռչակել է նահանգի պաշտոնական գիրք: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Օրինագծի օգտին քվեարկել են 19 սենատորներ, դեմ՝ 8-ը: Օրինագծի հաստատմանը հատկապես դեմ էր հանդես եկել նահանգի գլխավոր դատախազը: Նրա խոսքով այդ օրենքը հակասում է երկրի Սահմանադրությանը, համաձայն որի օրենքով արգելվում է նախապատվություն տալ որևէ կրոնական կազմակերպության:

Իսկ օրինագծի կողմնակիցների կարծիքով այս կերպ կշեշտվի ոչ միայն Աստվածաշնչի կրոնական կարևորությունը, այլ նաև Աստվածաշնչի ներդրումը նահանգի պատմական և մշակութային կյանքում: Այժմ օրինագիծը ուղարկվել է նահանգապետի հաստատմանը: Նա օրենքի նախագծի կողմնակիցը չէ, սակայն դեռևս հայտնի չէ արդյո՞ք կօգտվի վետո սահմանելու իր իրավունքից:

Աղբյուր՝ tbn.am

Մեկնաբանություններ