Տե՜ր, ընդարձակիր իմ սահմանը

407

Հոգևոր մարդը պետք է աճի իր հավատքի մեջ:

Հավատքի գործ նշանակում է վստահել Տիրոջը, մնալ նրա մեջ:

Մենք պետք է թույլ տանք, որ Տերը մեծացնի մեր սահմանները: Երբ սկսում ենք վստահել Տիրոջը, նա մեծացնում է մեր սահմանները, մեծամեծ գործեր է կատարում մեր կյանքում: Եթե նա ասել է, որ մեզ կօրհնի, մենք չպետք է սահմանափակենք Աստծուն, պետք է թույլ տանք, որ Սուրբ հոգին մեր կյանքում բացահայտի բաներ, որոնք մենք չգիտենք:

Եկեք թույլ տանք, որ մեր հավատքի սահմանները մեծանան:

«Եվ եթե քո Եհովա Աստվածը ընդարձակի քո սահմանը ինչպես որ քո հայրերին երդում է արել, և Եհովան քեզ տա այն բոլոր երկիրը, որ խոստացավ քո հայրերին տալ. Եթե պահես այս բոլոր պատվիրանքը, որ ես այսօր քեզ պատվիրում եմ, որ քո Եհովա Աստծուն սիրես և նրա ճանապարհներում գնաս ամեն ժամանակ, ապա այս երեք քաղաքի վրա ուրիշ երեք քաղաք էլ ավելացնես». Բ Օրինաց 19.8,9:

Տե՜ր, ընդարձակիր իմ սահմանը. Հայկ ԳրիգորյանՄենք չպետք է թույլ տանք՝ խնդիրներն ու դժվարությունները խոչընդոտեն, որ աղոթենք, փառաբանենք Աստծուն: Հոգևորը պետք է ամեն օր յուրովի ապրի, փոխի իր մտածելակերպը:

Որքան շատ կարդանք Աստծո Խոսքը, այնքան մեր սահմանները կմեծանան: Երբ Աստծո Խոսքը մեզ համար դառնում է ճանապարհ, մեր սահմանները մեծանում են:

Հայկ Գրիգորյան

VernatunChurch.am

Մեկնաբանություններ