Տերը կողքիդ է, Նա քեզ չի թողել

514

Բոլոր նրանց ում ուժը սպառվել է,
Բոլոր նրանց ովքեր հոգնել են,
Բոլոր նրանց, ում հույսը մարել ու հավատքի բերանը շատ ամուր փակել է,
Բոլոր նրանց ում սերը հատել ու դատապարտության բեռի տակ ճկվել է,
Բոլոր նրանց ում համբերությունն ու նյարդերը վաղուց արդեն տեղի են տվել,
Բոլոր նրանց ով վերքերի ցավից չներման զենքով կռվի են ելել,
Բոլոր նրանց ով կորուստներից թևաթափ եղած վշտով են պատվել,
Բոլոր նրանց ում սպասումները չիրականացան , ով հիասթափության օրօրի ներքո կյանքից խռոված խոր քուն է մտել…
Արթնացի՛ր շուտով, սթափվիր շատ արագ,
Ժամանակ չկա, որ այն մենք վատնենք ու տրտմության սիմֆոնյա ստեղծենք,
Մխիթարիչը դրսում չի կանգնած,
Մխիթարիչը հեռվում չի պահված,
Նա քո ներսում է, քո հոգու խորքում,
Նա քեզ լսում է և մխիթարում,
Սուգդ փոխել է և ուրախության նոր յուղով օծել,
Մոխիրդ փառքի իսկ հանգած սիրտդ գոհության ծածկոցով է փոխարինել։
Տերը կողքիդ է, Նա քեզ չի թողել։

Իմ սրտի խոսքը բոլոր նրանց, ով Աստծով մխիթարվելու, վերականգնվելու և թարմանալու կարիք ունի։

Քրիստինա Ստեփանյան

Մեկնաբանություններ