Տպագրական մեքենայի գյուտը

208

1456 թ-ին Գուտտենբերգը ստեղծեց տպագրական մեքենան:

Նրա հայտնագործության իմաստը կայանում էր նրանում, որ գրքերը կարելի էր տպել շարժվող տպագրական շրջանակի օգնությամբ, ինչը թույլ էր տալիս հրատարակել այն հազարներով: Մինչ այդ գրքերն արտագրվում էին ձեռագիր, ինչը զգալիորեն պակասեցնում էր նրանց քանակը: Աստվածաշնչի արժեքը միջնադարում հասնում էր աշխատավորի ողջ տարվա աշխատավարձի չափին:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ Գուտտենբերգի տպագրած առաջին գիրքն Աստվածաշունչն էր, ինչը հասանելի դարձրեց այն մեծաքանակ մարդկանց համար, որոնցից շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի գիտակցեին, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին հեռու է նորկտակարանյան եկեղեցու օրինակից: Բացի այդ, ռեֆորմատորների ուսուցումները տպագրվում էին միլիոնավոր օրինակներով և տարածվում ողջ Եվրոպայում:

Մեկնաբանություններ