Տրտում է հոգիս, գիտե՞ս, Սուրբ Հոգի …

863

Տրտում է հոգիս, գիտե՞ս, Սուրբ Հոգի,
Ցավում է սիրտս, Դու ինձ մի լքիր,
Լսիր աղոթքս, տուր խաղաղություն,
Իմ հաղթված մտքին բեր մխիթարություն:

Շուրջս լողում է, ամեն բան խորտակվում,
Քո ստեղծած աշխարհը կորուստն է գնում,
Մարդկանց կորուստն է իմ հոգին խոցում,
Քանզի կործանող ներգործության տակ
մարդիկ գնում են կորուստն անհատակ….
Մի շարք գազաններ մարդ կերպարանքով
մորթում են, սպանում և կամ հոշոտում,
Գութը հեռու է նրանցից գտնվում….
Ու մարդն ի՞նչ ասի. ոչինչ էլ չասի,
Է որ ասում է, արձագանքն ուր է…
Ահա նաև ես ցավից գոռում եմ,
Անտարբերությունից խենթանում, լռում եմ,
Բայց երբ որ հանկարծ ես հանդարտվում եմ,
Աչքերս դեպ Քեզ նորից հառում եմ
ու շատ կամացուկ աղոթքս ասում եմ.
-Ով տեր իմ, Տեր իմ, գիտեմ՝ բարի ես
ու բոլորից շատ հիմա տրտում ես,
Որ զավակներդ անհետ կորչում են,
Որ քո ստեղծածը հենց քեզ վանում է
ու մութ խավարում սև գործն անում է
ու չար ուժերին կամա օգնում է,
Ինքն իր կորուստն էլ խիստ մոտեցնում է….
Օ՜, երանի թե բոլորը միանային ու դեպի Քեզ աղաղակեին,
Որ մեզ բոլորիս՝ մեղավորներիս, Դու ողորմեիր ու Քո խաղաղությունը մեզ պարգևեիր,
Որ իմ Տեր Աստված, սերդ վայելեինք ու քեզ մեծարեինք,
պատիվ ընծայեինք ու փառավորեինք….
Ախ՜, երանի թե հենց այսպես լիներ ու բոլոր մարդիկ միաբան լինեին…
Խնդրում եմ, Հայր իմ, աղոթքս լսիր ու ամեն-ամեն բան Դու վերահսկիր.
Թող էլ չլինեն զոհեր ու ողբեր,
Թող որ չհոսեն արնածուփ գետեր,
այլ հնչեն միայն ցնծության երգեր,
Ահազանգի տեղ՝ մանկան խինդ ու կանչ,
ու կյանքն էլ դառնա արևաճաճանչ…
Բա էսպես չլնի, երանի լինի,
Հիսուսի անունով թող որ կատարվի
ու չար խորհուրդներն անհետ խափանվի.
Իմ Հիսուս, Արքա′ , Դու թագավորիր,
Կամքդ հաստատիր ու հավիտյանս, Տե′ր, փառավորվիր:

Անուշ Վարդումյան

Մեկնաբանություններ