Թշնամու ձգտումներից մեկն էլ վիրավորված մարդկանց վիրավորանքը հպարտությունով ծածկելն է

263

«Նեղացնել» կամ «գայթակղել» բառը Ղուկաս 17:1-ում հնչում է որպես «սկանդալոն» և նշանակում է ՙորևէ մեկի ճանապարհին խայծով թակարդ լարել»:

Նոր ուխտում այն հաճախ նկարագրվում է որպես թակարդ, որն օգտագործվում է թշնամու կողմից: Վիրավորանքը մարդկանց ստրկացնելու թշնամու զենքն է: Պողոսն այս մասին սովորեցնում է երիտասարդ Տիմոթեոսին (2Տիմ.2:24-26):

Բոլոր նրանք, ովքեր վեճի և հակառակության մեջ են, ընկնում են թակարդն ու գտնվում դիվական կամքի մեջ, սակայն ավելի շատ անհանգստացնում է այն, որ մարդիկ չգիտեն իրենց գերություն մեջ լինելու փաստը: Երբ մարդը խաբված է, նա միշտ իրեն իրավացի է կարծում, անգամ եթե դա այդպես չէ:

Գոյություն ունի վիրավորված մարդկանց երկու կատեգորիա
Մենք կարող ենք բաժանել բոլոր վիրավորվածներին երկու խմբի՝ մարդիկ, որոնց նեղացրել են անարդարացի ձևով, և մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենց նեղացրել են անարդարացի ձևով:

Երկրորդ կատեգորիայի մարդիկ բոլոր սրտով հավատում են, որ իրենց վիրավորել են: Հաճախ նրանց եզրակացությունները հիմնվում են սխալ տեղեկության վրա կամ էլ տեղեկությունը հավաստի է, բայց եզրակացությունը սխալ է: Ամեն դեպքում նրանք տանջվում են, իսկ նրանց միտքը մթագնած է: Նրանք դատում են արտաքին նշաններով, կողմնակի խոսակցություններով, ենթադրություններով:

Թշնամու ձգտումներից մեկն էլ վիրավորված մարդկանց վիրավորանքը հպարտությունով ծածկելն է, ինչն էլ խանգարում է մարդուն տեսնելու իրական վիճակը:

Միջազգային աստվածաշնչյան քոլեջ

Մեկնաբանություններ