Օ,՜ ծիածան. Բանաստեղծություն

2624

Օ,՜ ծիածան, աղեղ դու Տիրոջ,
Երկնքում դրված որպես մի նշան,

Ապահովության դու հավերժ կնիք:
Դարեր են մաշվել, հին ու հնամյա,
Սերունդներ եկել ջրի պես անցել:

Առաջին անգամ քեզ տեսել է դեռ
Նոյ նահապետը Աստծո հետ քայլող,
Աչքերիդ առաջ ծերացել, մեռել,
Բայց դու կաս, ծնվում ես
Միշտ, ամեն անգամ ամպրոպից հետո:

Դու զարդ երկնքի, յոթնագույն պսակ,
Ազդարարում ես, հռչակում անվերջ,
Որ ոչ մի վտանգ, սարսափ ու ցասում,
Մեզ չի սպառնում, անցել է արդեն:

Քո ներկայությամբ, շնչով հավերժի՝
Հիշեցնում ես խոստումը Տիրոջ՝
«Երկիրը ջրով, էլ չեմ կործանի»:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ